Քասախում հայտնաբերել են 70–ամյա տղամարդու դին

© Sputnik / Andranik Ghazaryan / Карета скорой помощи
Карета скорой помощи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տղամարդուն մահացած են գտել իր հյուրասենյակի անկողնում։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Քասախ գյուղում հայտնաբերվել է 70–ամյա բնակչի դին։

Пещера у Ереванского озера - Sputnik Արմենիա
Երևանյան լճում 19–ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 28-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի անկողնում հայտնաբերվել է մոտ 70 տարեկան տղամարդու դի:

Լրահոս
0