00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցներ Կոտայքում. նախկին դատավորը վիրավոր է

© Pixabay / Jabbacake / WeaponОружие
Оружие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեպքի վայրի զննություն արդյունքում տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ձորաղբյուր գյուղում կրակել են նախկին դատավորի տան վրա, կան վիրավորներ:

Автомобиль полиции. - Sputnik Արմենիա
Մոսկվայի փոխհրաձգությանը հայեր են մասնակցել. կովկասցիների վեճի ժամանակ կրակոցներ են հնչել

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2018 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։

Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքներն ու վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրի զննություն արդյունքում տան բակում ու գլխավոր մուտքի դիմաց հայտնաբերվել են մեծ թվով ինքնաձիգից արձակված պարկուճներ։

 

Լրահոս
0