Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դին

© Official site of the Ministry of Defence of RAШапка военнослужащего
Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է հայաստանյան զորամասերից մեկում տեղի ունեցած ինքնասպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Oգոստոսի 29-ին, ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի դին՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Министр обороны Армении посетил центральный госпиталь (16 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Զինվորի կյանքը նախ փրկել է զինակից ընկերը. Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում էր

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս
0