Միլիոնատեր Օհանյանի կինը քրոջ հետ կհանդիպի կորտում

© AFP 2023 / JEWEL SAMAD / AFPСерена Уильямс с сестрой Винус и матерью
Серена Уильямс с сестрой Винус и матерью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուիլյամս քույրերը կհանդիպեն ԱՄՆ–ի թենիսի բաց առաջնության 3–րդ շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կինը` աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ փուլ է անցել և կմրցի քրոջ` Վինուսի հետ։

Серена Уильямс - Sputnik Արմենիա
Միլիոնատեր Օհանյանի կինը կրկին բարձունքում է. Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ–ում

Ամերիկացի թենիսիստուհին US Open-ի երկրորդ շրջանում 6:2, 6:2 հաշվով հաղթել է գերմանացի Կարինա Վիթխեֆտին։ Խաղը տևել է 1 ժամ 7 րոպե։

Վինուսը, որն ԱՄՆ-ի Բաց առաջնության հաղթող է դարձել, երկրորդ շրջանում իր հերթին 6:4, 7:5 հաշվով հաղթել է իտալացի Կամիլա Ջորջիին։ Թենիսիստուհիները 1 ժամ 51 րոպե են անցկացրել կորտում։

Սերենան սոցիալական ցանցերում արդեն հրապարակել է քրոջ հետ լուսանկար` կատակելով, որ նա վերջին անգամ անցած շաբաթ է բադմինտոն խաղացել։

Թենիսի կորտ վերադառնալուց հետո Սերենան սկսել է կոմպրեսիոն ներքնազգեստ հագնել, որը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը. Ուիլյամսն այդօրինակ խնդիր միշտ է ունեցել, իսկ ծննդաբերությունից հետո խնդիրն ավելի էր բարդացել։

Հիշեցնենք` 2017 թվականի սեպտեմբերին ծնվեց «Մեծ սաղավարտ» մրցաշարի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի դուստրը։ Աղջկան հոր պատվին կոչել են Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

 

Լրահոս
0