Աշոտյանին կառավարության ադապտացիան կասկածելի է թվացել

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եթե ադապտացիան տևում է 100 օր, ապա ե՞րբ է կառավարությունը պատրաստվում աշխատել։ ՀՀԿ փոխնախագահը վարչապետի հայտարարությունների մեջ հակասություն է տեսնում։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության տրամաբանությունը հակասում է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասվածին։ Այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Армен Ашотян - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը եկել կառավարություն

«Կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ գործադրի մեր գործընկերները թեպետ ասում էին, որ սա ժամանակավոր կառավարություն է` մեկ տարի կյանքով, բայց եթե նույնիսկ այդպես է, այդ կառավարությունն իր ենթադրվող գործունեության 1/3–ը ծախսում է ադապտացիայի վրա, ապա երբ է պատրաստվում աշխատել»,– ասաց Աշոտյանը։

Հիշեցնենք` այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության 100-օրյա ադապտացիոն շրջանն ավարտված է և մեկնարկում է տնտեսական քաղաքականության բարեփոխումների նոր շրջանը։

Բարեփոխումների մեկնարկը, Փաշինյանի խոսքով, կտրվի հաջորդ շաբաթ՝ Հարկային օրենսգրքով։

Լրահոս
0