00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունը ոչ մի ներդրում չի ուզում անել. ֆրանսիացի ջրամատակարարները վրդովվել են

© Sputnik / Arpi BeglaryanКомпания "Веолия джур"
Компания Веолия джур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի իշխանությունը պահանջում են չբարձրացնել ջրի սակագինը` մեղադրելով ֆրանսիական օպերատորին անարդյունավետության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանի իշխանությունն ուզում է պահպանել ջրի սակագին ու ամբողջ պատասխանատվությունը դնել օպերատորի վրա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն։

Компания Веолия джур - Sputnik Արմենիա
«Վեոլիա ջուրը» վրդովված է. ընկերությունը չի ընդունում ոստիկանության մեղադրական ոճը

Ավելի վաղ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սակագինը չպետք է բարձրանա ու պետք է վերանայվի «Վեոլիա» ֆրանսիական ընկերության հետ կնքված կոնցեսիոն պայմանագիրը։

Մի քանի օր առաջ «Վեոլիա ջրի» տնօրինությունը հանդիպել է Ջրային կոմիտեի ղեկավարության հետ ու հայտարարել, որ դեռ 2016 թվականին հաստատված կոնցեսիոն պայմանագրի համաձայն` ջրի սակագինը պետք է բարձրանա։ «Վեոլիա ջուրը» կսկսել է ապահովել ջրամատակարարումը ՀՀ ամբողջ տարածքում 2017 թվականին` 15 տարի ժամկետով։

«Կոմիտեի ղեկավարությունը չհամաձայնեց մեզ հետ, դրանից հինգ օր անց ոստիկանությունը մեզ մոտ խուզարկություն անցկացրեց։ Մինչ այժմ մեզ չեն բացատրել` ինչի համար են մեզ մեղադրում», — ասաց Լըֆեն։

Հայաստանի ջրամատակարարումն ապահովող ընկերությունն ընտրվել է միջազգային մրցույթում։ Մրցույթի հաղթողը` ֆրանսիական «Վեոլիա ջուրը», ամենացածր սակագինն է առաջարկել, թեև դա, միևնույնն է, կառավարության առաջարկած գնից բարձր է եղել։

Լըֆեի խոսքով` ընկերությունը կառավարության հետ պայմանավորվել է, որ առաջին տարիների ընթացքում սակագինը տնտեսապես նպատակահարմար գնից ավելի ցածր է լինելու, իսկ հետո աճելու է մինչև 2023 թվականը։ Հետո արդեն սակագները պետք է աստիճանաբար իջնեին։ Լըֆեն հայտնեց, որ երկու կողմն էլ պետք է պահեն այդ պայմանավորվածությունները։

Роберт Назарян - Sputnik Արմենիա
Սենսացիոն բացահայտում. «գլխավոր դերերում» են «Վեոլիա ջուրն» ու Ռոբերտ Նազարյանը

Ընկերության տնօրենն ասաց` ըստ պայմանագրի օպերատորը պարտավոր է անցկացնել ցանցի ընթացիկ նորոգում, այլ ոչ թե հիմնանորոգում։ Հակառակ դեպքում ջրի գինը շատ ավելի բարձր կլիներ։ Այդ ներդրումները պետք է կառավարությունն աներ։ Կոնցեսիոն պայմանագիրը ստորագրելիս` նրանք ասել են, որ 200 միլիոն դոլար կներդնեն ցանցի զարգացման մեջ։

«Մենք մեր հերթին աշխատանքների օպտիմալ ընտրության ու գումարը ծախսելու տեխնիկական առաջարկներ ենք կազմել։ Սակայն այդ փաստաթուղթն այդպես էլ հաշվի չառնվեց, իսկ ներդրումները ուշանում են։ Արդյո՞ք մեր մեղքն է թե՞, այնուամենայնիվ, ոչ», — ասաց Լըֆեն։

Նա հիշեցրեց` ընկերության ստացած կոնցեսիոն վճարումների գրեթե 50%-ը Հայաստանի բյուջե է վերադառնում`որպես ջրամատակարարման ցանցի աջակցման վճար։ 15 տարվա ընթացքում ընկերությունը պետք է մոտ 89 միլիարդ դրամ վճարի։ «Վեոլիա ջուը» Փարիզի իր գլխավոր բյուրոյից ցանցի վերանորոգման համար լրացուցիչ 10 միլիոն եվրո է խնդրել։

«Իսկ կառավարությունը ցանցում ոչ մի ներդրում չի ուզում անել, չի ուզում սուբսիդավորել սակագները, չի ուզում բարձրացնել դրանք։ Բայց հենց վթար է լինում, միանգամից մեզ են մեղադրում։ Միայն թե նրանք մոռանում են ասել, որ խողովակներն այնքան հին են ու գրեթե փտած, որ երբ մի հատվածը նորոգում են, մյուս հատվածն է պայթում»։

Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
«Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանեցին 10 միլիոն դրամով

Ո՞րն է ելքը։ Պետք է ժամանակավորապես բարձրացնել սակագները, որպեսզի գոնե որևէ կերպ օգնեն ցանցին։ Ընդ որում` ոչ թե միայն Երևանում, այլ ամբողջ հանրապետությունում։ «Իշխանությունները երեկ չեն իմացել այդ մասին, դա հայտնի է 2016 թվականից»,- ասաց Լըֆեն։

Նա ընդգծեց, որ ընկերությունը չի ուզում միջազգային դատարան դիմել և հույս ունի, որ երկու կողմերն էլ կպահպանեն գործարքի պայմանները։

Հիշեցնենք` օգոստոսի սկզբին «Վեոլիա ջուրը» դիմում է ներկայացրել ՀԾԿՀ` ջրի սակագինը 14 դրամով բարձրացնելու համար։ Հիմա սակագինը կազմում է 191,4 դրամ։ Մենք 180 դրամ ենք վճարում, մնացածը պետությունն է սուբսիդավորում։ «Վեոլիան» առաջարկում է սակագինը 14 դրամով ավելացնել (205 դրամ)։

Լրահոս
0