Բնակարանային ապահովման խնդիրը ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է

© Photo : official site of the MoD of RA / Встреча замминистра обороны Армении с офицерами по вопросу жилищного обеспечения
Встреча замминистра обороны Армении с офицерами по вопросу жилищного обеспечения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գաբրիել Բալայանը հանդիպել է պաշտոնաթող սպաների հետ:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել բնակարանային ապահովման խնդրով կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։

Министр обороны РА Давид Тоноян принял в АРМЕНИИ чрезвычайного и полномочного посла США Ричарда Миллса и  новоназначенного военного атташе посольства США в АРМЕНИИ, полковника Джеймса Томсона - Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակը

Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի լուծման հնարավոր և իրատեսական տարբերակները, լսել և հանգամանալից պատասխանել է նրանց կողմից բարձրացված հարցերին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, կառավարությանը հասցեագրված  դիմումի պաշտոնական պատասխանը ստանալուն պես, պաշտոնաթող սպաների շրջանում քննարկել ներկայացված առաջարկները և հանդես գալ միասնական դիրքորոշումով։

Լրահոս
0