Կարո՞ղ է արդյոք Բեռլինը մասնակցել արցախյան հիմնախնդրի կարգավորմանը. պարզաբանում է ՌԴ ԱԳՆ–ն

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցМария Захарова
Мария Захарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Բեռլինը պատրաստ է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Военнослужащие армянской армии на боевой позиции - Sputnik Արմենիա
Ո՞րն է Մոսկվայի նպատակը ղարաբաղյան հարցում. պարզաբանել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը

Ավանդական ճեպազրույցի ընթացքում Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է լուծեն կարգավորման գործընթացում անմիջականորեն ներառված երկրները։

«Ու այդ ամենը պետք է արվի առկա ձևաչափերի աշխատանքի արդյունավետությունը հասկանալով։ Նման հայտարարությունները պետք է դիտարկել այդ գործոնների ամբողջության մեջ», — ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է։ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններն անցկացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիա) ձևաչափով։

Հիշեցնենք` նախորդ շաբաթ Մերկելն այցելել է Հարավային Կովկասի երկրներ` Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կանցլերը նշել է, որ Գերմանիան պատրաստ է ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։

 

Լրահոս
0