00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդար խռովարարը. Երևանը՝ Ռոբերտ Սահակյանցով և առանց նրա

© АrmstarМультипликатор Роберт Саакянц
Мультипликатор Роберт Саакянц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԽՍՀ–ն ԽՍՀՄ մյուս հանրապետություններից տարբերվում էր. մասնավորապես՝ այստեղ գրաքննությունն ու արվեստի նկատմամբ պետական վերաբերմունքի գաղափարախոսական բաղկացուցիչն ավելի թույլ էր, քան հսկայական երկրի մյուս հատվածներում։ Սա շատ օգնեց բազմաթիվ արարիչների, իսկ Ռոբերտ Սահակյանցին` հատկապես։ Նա այսօր դարձավ 68 տարեկան. առանց անցյալ ժամանակի...

Չեմ դատի 1960-ականների մասին, հստակ այդ ժամանակահատվածը չեմ հիշում, սակայն 1970-ականներին Երևանում այնպիսի մթնոլորտ էր տիրում, որը տարածվեց ողջ Միությունով մոտ մեկ տասնամյակ անց, իսկ երևույթն այդ կոչեցին «հրապարակայնություն»։ Այն ժամանակ պետք էր այն աստիճան հակախորհրդային մտածելակերպ ունենայիր, որ  քեզանով հետաքրքրվեին  հայ չեկիստները. Վիսոցկին համերգներով հանդես էր գալիս ՊԱԿ–ի  ակումբում, այնտեղ ցուցադրվում էին նաև արտասահմանյան ֆիլմեր՝ առանց հանված դրվագների, որոնք երբեք վարձույթ չէին հասնում,  իսկ ձեր խոնարհ ծառան քաղաքի կենտրոնում գտնվող «Կոզիրյոկ» սրճարանում բարձրաձայն հատվածներ էր ընթերցում Ալեքսանդր Զինովևի «Зияющие высоты» («Բաց բարձունքներ») գրքից։

Выстуление солиста Deep Purple Яна Гиллана в Доме музыки - Sputnik Արմենիա
Ինչպես Յան Գիլանը շունչ տվեց հայերին, իսկ Հռիփսիկը ջնջեց պատմությունը

Հենց այդ տարիներին «Հայֆիլմում» մեծ «աղմուկ» էր բարձրացրել երիտասարդ մուլտիպլիկատորների մի խումբ, որը ղեկավարում էր տաղանդավոր և անվախ Ռոբերտ Սահակյանցը։ Արդեն այդ տարիներին նա արդեն ձևավորվել էր որպես անհատ, որպիսին մնաց մինչև իր կյանքի վերջ: Իսկ այդ կյանքն անարդարացիորեն, ափսոսալու աստիճան կարճ եղավ։

1975 թվականին նա 25 տարեկան էր, այն ժամանակ նա ստեղծեց «Աղվեսագիրք» ֆիլմը, որը հայ առակագիրներ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների հիման վրա ստեղծված ռոք–օպերա էր։ Ջորջ Դանինգի Yellow Submarine փսիխոդելիկ անիմացիայի ազդեցությունն ակնհայտ էր, սակայն Սահակյանցը և նրա թիմը դրանից չէին ընկճվել, քանի որ ստացվել էր ոչ թե էպիգոնություն, այլ ակնհայտորեն հեղինակային մի գործ։

Իսկ որպեսզի ոչ ոք չկասկածի, որ ներկայացված են հայկական վաղ միջնադարյան առակներ, հերոսներից մեկի կրծքին դաջված էր երգիչ Ջիմի Հենդրիքսի գլուխը։

Մտածում եմ. արդյո՞ք այն ժամանակ օրինակ «Սոյուզմուլտֆիլմում» նման հնարքը կանցներ։ Կարելի է նույնիսկ չմտածել. դիտելու երկրորդ վայրկյանից հետ կուղարկեին։ Իսկ մեզ մոտ` «Հայֆիլմում», տնօրեն Կարեն Քալանթարը, մեծահասակ և իմաստուն մի մարդ, պարզապես խոստովանեց, որ ոչինչ չէր հասկացել` որոշելու իրավունքը տալով Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ Գևորգ Հայրյանին։

Проспект Ленина в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես երևանյան «Կազիրյոկը» հրաժեշտ տվեց ԽՍՀՄ ղեկավարին

Հայրյանը շոկի մեջ էր ոչ միայն Դավիթ Ազարյանի ռոք երաժշտությունից և երիտասարդ երգիչների ձայնից, այլև ամբողջ միջավայրից։ Հայրյանին պետք է արժանին հատուցել. նա հիշեց, թե ինչպես ժամանակին չէր ընդունել «Նռան գույնը», և  ասաց. «Հետո պարզվեց, որ Փարաջանովի գործն էր»։ Իմաստուն դատելով, որ այս անգամ կարող է «հետո» պարզվի, որ «Ռոբերտ Սահակյանցն» է, ֆիլմը հաստատեց։ Եվ իրավացի էր, որ իր վրա մեղք չվերցրեց։

«Հայֆիլմում» նրանք հասցրել էին մի քանի անգամ վիճաբանել բոլորի հետ և կրկին ընկերանալ։ Նա ագրեսիվ էր, եթե վստահ էր իր իրավացիության մեջ, և չէր ամաչում ձեռքերին ազատություն տալ, երբ կարծում էր, որ իրավունք ունի. ճիշտ է՝ հաղթանդամ էր, սակայն խաբուսիկ ինտելիգենտ ակնոցավոր տղամարդու տեսք ուներ, և եղան մարդիկ, որոնք հասցրեցին խաբվել այդ տեսքին և հետո զղջալ դրա համար։

Детское кафе Сказка на улице Туманяна, 1968г. - Sputnik Արմենիա
Երևանյան պատմություններ. «Հեքիաթ» մանկական սրճարանը

Ճակատագիրն ինձ միայն 3-4 հպանցիկ հանդիպումներ է պարգևել այդ անուղղելի խռովարարի հետ, սակայն այդ հանդիպումները բավարար էին, որպեսզի նրանից կարևոր բան սովորեի. անկախ դեմքերից, կոչումներից և պաշտոններից՝ բոլորի երեսին ասել այն, ինչին նրանք արժանի են՝ լինի գովք, թե քննադատություն, ոչ ոքից չվախենալով, չմտահոգվելով հետապնդումներից և վրեժխնդրությունից: Իսկ եթե որևէ վատ բան ես արել, կամ աստված մի արասցե, ստոր արարք, ապա, խնդրեմ, ստացի՛ր։

Մտովի նրան «Համոզիչ» էի անվանում`  նա պաշտպանում էր իր տեսակետը, երբեմն, բավական բուռն, սակայն միշտ համոզիչ։ Նրա հայացքները կյանքի, քաղաքականության և մարդկանց վերաբերյալ չէին կարող շատ համախոհներ ունենալ. Սահակյանցը, ինչպես արդեն ասել էինք, անհաշտ և անողոք էր, իսկ կամա թե ակամա կարծրատիպերի գերության մեջ գտնվող «լայն զանգվածներին» երբեք և ոչ մի ժամանակներում դուր չի եկել այդ անզիջում վերաբերմունքը, այն էլ բառերով արտահայտվող և առանց հեղինակությունների վրա ուշադրություն դարձնելու։

Սրան գումարած մուլտիպլիկացիոն գլուխգործոցները` սուր, հստակ, չքծնող, սակայն մշտապես հիմնավորված և արդար։

Այնուհետև մինչ հիմա անհասկանալի մի օր եկավ, երբ ասացին, որ Ռոբերտ Արշավիրովիչը հեռացել է կյանքից։ Մենք ապրել ու ապրում ենք, իմանալով որ շնչում ենք, որ գիշերից հետո առավոտ է գալիս, որ պատուհանի այն կողմում Երևանն է, իսկ Երևանում ապրում է Սահակյանցը։  Հանկարծ, նրա հեռանալով, ամեն ինչ խախտվեց, կարծես արդեն թթվածինն էլ թթվածին չէր, օրն ու գիշերն էլ խառնվել են, Երևանն էլ այն չէ, ոչ այդքան հարմարավետ, արտասովոր, շփոթված և կորցրած։

Երբ կյանքը հանկարծ սովորական դարձավ, միայն այդժամ մենք հասկացանք, որ արտասովոր էր այն դարձնում Ռոբերտ Սահակյանցը։

Լրահոս
0