00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետի ընտրությունը բացառիկ է. ընդդիմություն չկա. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsДепутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի ավագանու ընտրությունն ԱԺ արտահերթ ընտրության նախաշեմին որոշակի ստուգատես է լինելու, դրանք որոշ չափով կձևավորեն ներքաղաքական ուժերի դասավորվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու առաջիկա ընտրությունը բացառիկ է նախևառաջ նրանով, որ մասնակիցների շարքում վառ արտահայտված ընդդիմադիր ուժեր չկան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Քաղաքապետի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները կա՛մ իշխանության մաս են կազմում, կա՛մ աջակցում են իշխանությանը։ Այսօր միակ ընդդիմությունը ՀՀԿ-ն է, որը, ինչպես հայտնի է, ընտրություններին չի մասնակցում։

«Իշխանության հետ ասոցացվող բոլոր ուժերի և իշխանության հիմնական մարտավարությունը լինելու է այն, որ թիրախ են ընտրելու նախկին իշխանություններին, ասելու են, որ թալանում էին ու վատ էին կառավարում։ Հիմնականում փորձելու են ինչ-ինչ նյուանսների, առավելապես ծրագրային դրույթների շուրջ բանավեճեր անել», — ասաց Հակոբյանը։

Այս ընտրությունները, նրա կարծիքով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին որոշակի ստուգատես է լինելու, որոնք որոշ չափով կձևավորեն ներքաղաքական ուժերի դասավորվածությունը։ Վերջին պնդմանը համաձայն չէ ընտրական տեխնոլոգիաների գծով փորձագետ Արմեն Բադալյանը։ Նա կարծում է, որ խորհրդարանական ընտրություններին դեռ մի քանի ամիս կա, և այդ ընթացքում կարող են զգալի փոփոխություններ լինել։

Նրա խոսքով` մինչև 2019 թվականի ապրիլ (ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ժամկետ) հեղափոխական էյֆորիան զգալի կնվազի` ի տարբերություն քաղաքապետի ընտրությունների։

Айк Марутян - Sputnik Արմենիա
«Համեղ պատառ են կիսում». ինչո՞ւ է քաղաքապետի ընտրությունների արդյունքը կանխորոշված

«Եվ եթե այժմ ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին, ապա դա չի նշանակում, որ այդ կուսակցությունը կհրաժարվի մասնակցել ԱԺ ընտրություններին։ Պետք չէ անտեսել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որն արդեն հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին», — ասաց Բադալյանը։

Նա նաև անխուսափելի է համարում արտաքին ուժերի` Ռուսաստանի, ԵՄ-ի և գուցե ԱՄՆ-ի միջամտությունը ԱԺ ընտրություններին։

Ինչ վերաբերում է քաղաքապետի ընտրությանը, փորձագետը կարծում է, որ առաջին տեղը կզբաղեցնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Առաքելություն» կուսակցության հետ կազմել է «Իմ քայլը» դաշինքը։ Երկրորդ տեղը, ըստ Բադալյանի, «Բարգավաճ Հայաստանինն» է` հաշվի առնելով նրա ոչ վատ վարկանիշը։ Երրորդը, նրա կարծիքով, Փաշինյանի նախկին դաշնակիցներ են լինելու` «Բարգավաճ Հայաստանն» ու «Հանրապետությունը», որոնք հանդես են գալու «Լույս» դաշինքով։ Ավագանի անցնելու համար 6 տոկոսի շեմը կհաղթահարի նաև ՀՅԴ-ն` հաշվի առնելով այդ կուսակցության համեմատաբար կայուն ընտրազանգվածը։ Մյուս մասնակիցները, Բադալյանի կարծիքով, լուրջ հնարավորություններ չունեն, և, ըստ ամենայնի, նրանց համար կարևորը մասնակցությունն է։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանա 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 3 դաշինք և 9 կուսակցություն։

Լրահոս
0