Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի հանձնի Հայաստանին

© Photo : official site of the MoD of RA / Генерал-полковник Микаел Арутюнян
Генерал-полковник Микаел Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի իրավապահ մարմինները ՀՀ պաշտպանության նախկին նախարարին արտահանձնելու վերաբերյալ հարցում են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանը կմերժի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու հարցում: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրին:

«ՌԴ իրավապահ մարմինները միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին հարցում են ստացել, և այն այժմ քննարկման փուլում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ արտահանձնումը մերժելու նախնական որոշում է կայացվել, քանի որ Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի: Նա հիշեցրել է, որ ՌԴ սահմանադրության համաձայն` Ռուսաստանի քաղաքացիներին չեն հանձնում այլ երկրներին, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Աղբյուրը չի բացահայտել ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների նամակագրության մանրամասները՝ նշելով միայն, որ հարցումը ստացվել է Ռուսաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի գծով:

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Իրավաբանական աղբ». Ռոբերտ Քոչարյանը` «Մարտի 1-ի» գործի մասին

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

Լրահոս
0