00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ գալիս է սեպտեմբերը․ Քեոսայանի կինը հիշում է` ինչպես խորովածն իսկական խուճապ առաջացրեց

© Photo : Istagram / Margarita SimonyanЛаура Геворкян
Лаура Геворкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դերասանուհի Լաուրա Գևորգյանը գլխավոր դերն է կատարել Էդմոն Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» 70-ականների հայտնի ֆիլմում։ Այսօր նա ջերմությամբ է հիշում կենսասիրության ու մարդկային կարեկցության մասին պատմությունները, որոնք կապված են սեպտեմբերի 1-ի հետ։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Էդմոն Քեոսայանի «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը ԽՍՀՄ-ում ցուցադրվեց հեռավոր 1975 թվականին։ Գլխավոր հերոս Լևոն Պողոսյանը, որի դերը հիանալի է կատարում Արմեն Ջիգարխանյանը, Աշտարակից Մոսկվա է գալիս դստեր՝ Նունեի (Լաուրա Գևորգյան) մոտ, որպեսզի առաջին դասարան ճանապարհի թոռանը՝ Լևոնիկին։ Նա դեռ չգիտի, որ վերջին անգամ է տեսնում աղջկան, աներձագին ու թոռանը, որովհետև նրան միայն մի քանի ամսվա կյանք է մնացել ապրելու։

«Իհարկե, այդ ֆիլմը դպրոցի մասին չէ, այլ բարության, կենսասիրության, ժողովուրդների բարեկամության մասին։ Բայց շատ հաճելի է, որ տարիներ շարունակ ամեն սեպտեմբերի մեկին «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմը ցուցադրում էին և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Շատ ափսոս, որ ֆիլմը մոռացության է մատնվել», — ասում է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լաուրա Գևորգյանը։

© Photo : МосфильмԿադր «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից
Кадр из фильма Когда наступает сентябрь (1975) режисера Эдмонда Кеосаяна - Sputnik Արմենիա
Կադր «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմից

Դերասանուհին հպարտանում է ռեժիսոր ամուսնու ֆիլմում ունեցած իր աշխատանքով։ Երբ Էդմոն Քեոսայանը նրան առաջարկել է այդ դերը, ասել է` այնտեղ մի հերոսուհի կա, որն իր տեսակով ու տարիքով համապատասխանում է քեզ։

«Ես հաճույքով էի խաղում այդ ֆիլմում։ Չեմ կարող ասել, որ հերոսուհիս շատ է ինձ նման, բայց հենց դա է դերասանուհու աշխատանքը՝ պետք է կարողանալ կերպարանափոխվել», — ասում է տիկին Գևորգյանը։ Հետո ավելացնում է, որ այդ ֆիլմի շնորհիվ նույն խաղահրապարակում է հիանալի դերասանների հետ` Արմեն Ջիգարխանյան, Նիկոլայ Կրյուչկով, Վլադիմիր Իվաշով, Գալինա Պոլսկիխ, Վլադիմիր Նոսիկ…

«Երբ խոսում են սեպտեմբերի մեկի մասին, դուք ի՞նչ եք հիշում», — հարցնում եմ տիկին Գևորգյանին։

Британский комик и музыкант армянского происхождения Кев Оркян - Sputnik Արմենիա
Ինչու են հայուհիներն այդքան գեղեցիկ. բրիտանահայ երաժիշտը Հայաստանի մասին ֆիլմ է նկարահանել

«Բոլոր մայրերն այդ օրվա հետ կապված նույն բաներն են հիշում՝ ինչպես են երեխաներն առաջին դասարան գնացել», — պատասխանում է նա։

Լաուրա Գևորգյանը հիանալի հիշում է՝ ինչպես է դպրոց տարել նախ ավագ որդուն՝ Դավիթին, հետո մի քանի տարի անց փոքրին՝ Տիգրանին։

Սակայն չի կարողանում հիշել՝ ինչպես է ինքն առաջին դասարան գնացել։ Դպրոցական կյանքից հիշողության մեջ ոչ մի վառ դրվագ չի մնացել։ «Գիտե՞ք՝ քանի տարեկան եմ։ Ութսուն, — ծիծաղում է տիկին Գևորգյանը։ — Ես նույնիսկ դժվարությամբ եմ հիշում դպրոցը, ուր մնաց` առանձին պահեր։ Շատ վաղուց էր»։

Փոխարենը դերասանուհին շատ լավ է հիշում «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմի նկարահանման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ Արմեն Ջիգարխանյանի հերոսը որոշում է բազմահարկ շենքի պատշգամբում խորոված պատրաստել։ Նա որոշում է ճաշկերույթի հրավիրել սառը մոսկվացիներին՝ իր նոր ծանոթներին։ Ծերունին փայտ է դնում մանղալի մեջ, ծուխ է տարածվում։ Հարևաններն ահազանգում են, հրշեջներ են գալիս, խուճապ է առաջանում։ Սակայն քչերը գիտեն, որ և՛ հրշեջներն են իրական, և՛ խուճապը։

«Այս տեսարանը նկարահանում էին Մոսֆիլմի փողոցում, ու այնտեղ գեներալների աղյուսե տներ կային։ Մենք սկսեցինք խորոված անել, ծուխ բարձրացավ, վախեցած հարևանները սկսեցին հրշեջ ծառայություն զանգել։ Մեքենաներն արագ տեղ հասան, հրշեջները սկսեցին հրդեհի օջախը փնտրել, բնակարանի համարը պարզել, իսկ այնտեղ մենք էինք․․․ Մինչև նրանք հավատացին, որ նկարահանումներ ենք անում, երկար ժամանակ անցավ։ Շատ ծիծաղելի էր», — ժպիտով հիշում է Լաուրա Գևորգյանը։

«Իսկ ի՞նչ կփոխեիք ֆիլմի սյուժեում, եթե այդպիսի հնարավորություն ունենայիք», — հարցնում եմ հրաժեշտից առաջ։

«Ոչինչ չէի փոխի․ շատ եմ սիրում այդ ֆիլմը։ Բոլոր սերունդների համար ուժեղ, բարի ֆիլմ է, որն ամենակարևոր բանն է ասում՝ մարդիկ պետք է ապրեն համերաշխ` առանց ազգամիջյան բախումների։ Կյանքում պետք է միայն բարություն լինի», — պատասխանում է Լաուրա Գևորգյանը։

Լրահոս
0