00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Լիխտենշտեյն. ի՞նչ անակնկալների սպասել ֆուտբոլային այս հանդիպումից

© Sputnik / Asatur YesayantsТоварищеский матч. Армения - Литва. 27.03.2018
Товарищеский матч. Армения - Литва. 27.03.2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնարկում է Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղով։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկում է Ազգերի լիգայի խաղարկությունում: Այդ օրը մեր հավաքականը կանցկացնի ոչ միայն առաջին հանդիպումն այս մրցաշարում, այլ միաժամանակ առաջին անգամ կմրցի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:

Հիմա շատերը չեն էլ կասկածում, որ Հայաստանի հավաքականը հաղթելու է այդ խաղում: Իրականում մեր հավաքականն իր արդյունքներով, վարկանիշով և ցուցադրած խաղով գերազանցում է մրցակցին և արդարացի կերպով համարվում է ֆավորիտն այս մրցակցությունում: Բայց, բնականաբար, այս գործոնները դեռևս հաղթանակ չեն նշանակում: Մեր թիմին սպասում է լարված խաղ:

Тренировка сборной Армении по футболу (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվում է իսպանական ակումբ

36 հազար բնակչություն ունեցող երկրում` Լիխտենշտեյնում, ֆուտբոլն ամենասիրված մարզաձևն է: Ըստ որոշ տվյալների` Լիխտենշտեյնում ֆուտբոլով (պրոֆեսիոնալ և սիրողական) զբաղվում են մոտ 2000 մարդ: Սա արդեն իսկ նշանակում է, որ մրցակիցն ուժեղներից չէ: Բայց թերագնահատել Լիխտենշտեյնի կարգի թիմերին երբեք չի կարելի: Գաճաճ պետությունների հավաքականները միշտ էլ պատրաստ են անակնկալ մատուցել, ու այս թիմն իր պատմության մեջ ոչ շատ, բայց շատ լուրջ անակնկալներ ունի մատուցած: Վերջին ամենախոշոր անակնկալը գրանցվել է 2007 թվականին, երբ Լիխտենշտեյնը 3:0 հաշվով առավելության է հասել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ:

Իսկ վերջին հաղթանակը պաշտոնական խաղերում գրանցվել է 2014 թվականին, երբ մրցակցի հարկի տակ Լիխտենշտեյնը 1:0 հաշվով հաղթել է Մոլդովային: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի հավաքականը անցկացրած տասը խաղերում կրել է նույնքան պարտություն:

Թվերը, փաստերը, ֆուտբոլիստների վարպետությունն ու փորձը Հայաստան-Լիխտենշտեյն մրցավեճում խոսում են մեր առավելության մասին: Սակայն հաղթանակը կերտվում է խաղադաշտում ու մեր ֆուտբոլիստներից հերթական անգամ պահանջվելու է մաքսիմում ջանքեր` այդ հաղթանակին հասնելու համար: Իհարկե, կախված խաղի ընթացքից, հանդիպումը տարբեր ճանապարհով կարող է շարունակվել:

Полузащитник лондонского Арсенала Генрих Мхитарян во время футбольного матча между командами Милан и Арсенал (9 марта 2018). Стадион Сан-Сиро, Милан, Италия - Sputnik Արմենիա
«Ես հենց այնպես չեմ ֆուտբոլ խաղում». Հենրիխ Մխիթարյանը բացահայտել է իր գլխավոր գաղտնիքը

Այդ առումով մերոնց կատարմամբ արագ գոլը կարող է վճռորոշ դեր խաղալ: Բայց արդեն հիմա էլ պարզ է, որ Լիխտենշտեյնը հիմնականում պաշտպանվելու է: Թիմը դավանում է 3-5-2 մարտավարությունը, ինչ Լիխտենշտեյնի ֆուտբոլիստների կատարմամբ ուժեղ պաշտպանություն է ենթադրում:

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի խաղերում հիմնականում կիրառել է 4-2-3-1 մարտավարությունը: Սակայն այս ամեն ինչը կառուցվում է ըստ ֆուտբոլիստների: Այսինքն` նայած թե ում նախապատվություն կտա մարզիչը մեկնարկային կազմում տեսնելու, ըստ դրա էլ կկառուցվեի մեր ընտրանում և՛ խաղը, և՛ մարտավարությունը: Պարզ է, որ Հայաստանի հավաքականի ամբողջ կազմը շատ լավ հասկանում է, որ այս խաղում միայն պետք է հաղթել ու մրցակիցը ուժեղներից չէ: Այս առումով մեր թիմի տղաների ուսերին շատ մեծ պատասխանատվություն ու ճնշում կա: Բայց անկախ ամեն ինչից, բոլորս էլ սպասում ենք հաղթական մեկնարկին:

Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ հաղթանակը կրկնակի նշանակություն ունի: Սեպտեմբերի 6-ին նույնիսկ ոչ-ոքի հաշիվն անհաջողություն կհամարվի: Իսկ երեք օր անց մեր ընտրանուն սպասում է խմբային փուլի հիմնական մրցակցի՝ Մակեդոնիայի հետ խաղը: Այսինքն` պետք է հաղթել ու նույն տրամաբանությամբ էլ նույն արդյունքին սպասել հաջորդ խաղին: Սպասենք ու թող հաղթանակը ուղեկցի մեր հավաքականին:

 

Լրահոս
0