00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գինի ու քամանչայի թանգարան․ Աշտարակում գտել են գաստրոնոմիական մայրաքաղաք դառնալու բանալին

© Sputnik / Asatur YesayantsЯрмарка-дегустация вина в центре Ереване
Ярмарка-дегустация вина в центре Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետի օգնականը կարծում է, որ Աշտարակն ու ամբողջ Արագածոտնի մարզը զբոսաշրջային մեծ ներուժ ունեն։ Նա վստահ է, որ զբոսաշրջիկների հոսքը կարելի է մի քանի անգամ մեծացնել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Աշտարակը կարող է դառնալ Հայաստանի գաստրոնոմիական մայրաքաղաքն ու հայ գինեգործության հայրենիք Արենիի մրցակիցը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Աշտարակի քաղաքապետի խորհրդական Արթուր Ոսկանյանը։

Քաղաքում հյուրանոցներ գրեթե չկան, հետևաբար զբոսաշրջիկներն այստեղ գիշերելու հնարավորություն չունեն։ Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են զարգացնել զբոսաշրջությունն ու միաժամանակ բարելավել բնակչության բարեկեցությունը։ Նրանք բիզնես-հյուրընկալության դասընթացներ են անցկացրել, ու հիմա 25 տնտեսություն կարող են զբոսաշրջիկների ընդունել, նրանց ապահովել գիշերակացով ու համեղ նախաճաշով։

«Մեր նպատակն է գոնե երկու օր պահել զբոսաշրջիկին։ Դրա համար միայն պատմամշակութային հուշարձանները բավարար չեն», — ընդգծեց Ոսկանյանը` նշելով, որ քաղաքում միջնադարյան կամուրջ ու բաղնիքներ կան, կա նաև մի ջրանցք, որում ուրարտական շարվածքի հատվածներ են պահպանվել։

Ոսկանյանը համոզված է, որ քաղաքը կարող է հետաքրքրել զբոսաշրջիկին գինեգործարաններով ու մառաններով։ Դրանցից մի քանիսը շատ հին են, մեկը նույնիսկ գինու բակ «կոչում» է ստացել։

Торжественное открытие монумента армянскому гампру (22 августа 2018). Котайк - Sputnik Արմենիա
Աբորիգեն, որին ճանաչում են նույնիսկ ադրբեջանցիները․ հայկական գամփռը կգրավի զբոսաշրջիկներին

Սակայն գինու իսկական սիրահարներին կարելի է գրավել միայն բարձրորակ ըմպելիքով։ Նա ընդգծեց, որ հենց դրա համար էլ Արագածոտնի 20 բնակիչ որակավորման բարձրացման դասընթացներ են անցել ու սովորել են գինեգործության ամբողջ գործընթացը՝ սկսած խաղող տնկելուց ու վերջացրած համտեսելով։

«Արենիի գինին հիանալի է, ու արդեն տարիներ շարունակ այնտեղ գինու փառատոն է անցկացվում, բայց մենք մի մեծ առավելություն ունենք․ ավելի մոտ ենք Երևանին ու կարող ենք ընդունել բիզնես-զբոսաշրջիկներին կամ այն մարդկանց, որոնք երկարատև ուղևորության ժամանակ չունեն», — ասաց քաղաքապետի օգնականը։

Նա հայտնեց նաև, որ սեպտեմբերի 2-ին քաղաքում գինու ու մշակույթի փառատոն կանցկացվի։ Կներկայացվեն հայկական լավագույն գինիներն ու քաղաքի այցեքարտերը՝ քաղցր սուջուխն ու անալին։

Ոսկանյանը վստահ է, որ քաղաքը կարող է Հայաստանի խոհարարական մայրաքաղաքը դառնալ, ինչպես նաև ավանդական հայկական ուտեստներ համտեսելու լավագույն վայրը։ Նա նշեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում, ու տեղեկություն են հավաքում այստեղի բնակիչների պատրաստած ավանդական ուտեստների մասին։

«ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐ ԵՎ ԱՐԵՆՈՒ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ - Sputnik Արմենիա
Հայկական գինին ու Արենիի քարանձավներն ապշեցրել են օտարերկրյա փորձագետներին

«Մենք հասկանում ենք, որ սա շատ հավակնոտ ու պատասխանատու նախագիծ է, բայց մտադիր ենք ներկայացնել հայկական խոհանոցի գլուխգործոցները ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մեր քաղաքացիներին», — ընդգծեց նա։

Շուտով Աշտարակում քամանչայի թանգարան կբացվի, որտեղ վարպետության դասընթացներ կանցկացվեն ու կներկայացվեն այդ գործիքի ստեղծման փուլերը։ Նաև կենսաքիմիկոս Նորայր Միսակյանի տանը լաբորատորիա-թանգարան կբացվի, որտեղ, Ոսկանյանի համոզմամբ, կհավաքվեն գիտական զբոսաշրջության գիտակները։

Ոսկանյանը հայտնեց, որ մինչև մյուս տարվա մայիս նշված ծրագրերի մեծ մասը կիրականցվեն։ Նրա խոսքով՝ զբոսաշրջային ամիսներին Աշտարակ են գալիս միջինը 2,5-3 հազար մարդ, բայց իշխանություններն ակնկալում են, որ այս ծրագրերի իրականացումից հետո այդ թիվը մի քանի անգամ կաճի։

Լրահոս
0