00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանուն երիտասարդ սիրուհու․ Պետրոսյանի «պլաստիկ հնարքները» բացահայտված են

© Photo : official site of Yevgeni Petrosyan/ Alexandra SkobcovaВечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (5 января 2014). Москвa
Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (5 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանի դեռ բոլորը քննարկում են Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի աղմկահարույց բաժանումը` ամեն կերպ հոլովելով արտիստի նոր ընկերուհու անունը, տարեց արտիստը փորձում է շրջել ժամանակն ու թարմացնել իր արտաքինը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Սերը տարիք չի ճանաչում, սակայն հոգեպես դժվար է դիմակայել տարիքային մեծ տարբերությանը․ հենց այդ պատճառով էլ 72 տարեկան երգիծաբան Եվգենի Պետրոսյանը չի կարողացել անտեսել արտաքինը երիտասարդացնող ժամանակակից միջոցներին, որպեսզի կարողանա համապատասխանել երիտասարդ ընկերուհուն՝ 29 տարեկան Տատյանա Բրուխունովային։ Այս մասին գրում է Dni.Ru ռուսական պարբերականը` ներկայացնելով փորձագետների կարծիքները, որոնք ապացուցում են արտիստի պլաստիկ «հնարքները»։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (7 ноября 2015). Москвa - Sputnik Արմենիա
Ստեպանենկոն որոշել է Պետրոսյանից հետ վերցնել գրքերը

Պլաստիկ վիրաբույժ Անդրեյ Կովինցևը բացահայտել է՝ ինչ խորամանկությունների է դիմել Եվգենի Պետրոսյանը, որպեսզի իր տարիքից փոքր երևա, իսկ հոգեբան Այնա Գրոմովան վերլուծել է դերասանի արտաքին տեսքի ու անձնական կյանքի հանկարծակի փոփոխությունները։ Պարբերականի տվյալներով՝ իր կնոջ ավելի երիտասարդ պատճենի հետ սիրավեպի ընթացքում երգիծաբանը շռայլ նվերներ է արել, մասնավորապես՝ արտիստը սիրուհուն է նվիրել Ելենա Ստեպանենկոյի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքի մեծ մասը՝ 280 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ երկու բնակարանները Մոսկվայի կենտրոնում։ Բացի այդ, նա իր նոր սիրելիին դարձրել է Էստրադային մանրաերկի թատրոնի տնօրեն։

Հարաբերությունները շռայլ նվերներով ամրապնդելով ՝ տարեց արտիստը որոշել է օգտվել գեղեցկության ինդուստրիայի հնարավորություններից։

«Նրան տանջում է մոտեցող մահվան վախը։ Նա հասկանում է, որ ժամանակը սահմանափակ է ու կյանքի մեծ մասն արդեն անցյալում է, այդ պատճառվ ուզում է առավելագույնը ստանալ այդ կյանքից։ Իսկ գեղեցկության ներարկումները, արտաքին տեսքի, հագուստի ոճի փոփոխությունները սովորական պահվածք է մի մարդու համար, որը հարաբերություններում իրեն իր ընտրյալի հետ հավասար չի զգում», — կարծում է Այնա Գրոմովան։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (3 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին

Մասնագետն ընդգծել է` այս ամենը վկայում է, որ հարաբերություններում ներդաշնակության պակաս կա, զուգընկերներից մեկն ավելի շատ է հետաքրքրված մյուսով։ Երիտասարդանալու փորձերը վկայում են երիտասարդ ընկերուհուն դուր գալու ու երիտասարդ մրցակիցների չզիջելու ցանկության մասին։

Պետրոսյանի երիտասարդանալու փորձերը բարձր է գնահատում պլաստիկ վիրաբույժ Անդրեյ Կովինցևը։ Բժիշկը նշում է, որ պլաստիկ բժշկության մասնագետները նուրբ ու վարպետորեն են աշխատել Պետրոսյանի դեմքի վրա․ արտիստը չի կորցրել իր դեմքը, բայց օբյեկտիվորեն ավելի լավ ու ավելի երիտասարդ տեսք է ստացել։

«Երգիծաբանի փոփոխությունները որակյալ աշխատանքի գրագետ օրինակ են։ Նկատելի կնճիռները վերացել են, դեմքի կլորը ձգվել է, մաշկի գույնն ավելի թարմ ու հավասար է դարձել։ Ամենայն հավանականությամբ, արտիստին բոտուլոտոքսինի ներարկումներ են արել ճակատի, հոնքերի միջնամասի ու վերևի հատվածում, նաև քթաշուրթային հատվածում ու աչքերի շուրջ։ Բացի այց, հնարավոր է մաշկի կենսաբանական նորացում է անցկացվել, չի կարելի բացառել ֆիլերների ներարկումը։ Կարծես նաև մեզոնտի է կիրառվել մաշկի կախվածությունը վերացնելու և դիմագծերը հստակեցնելու համար։ Շատ հնարավոր է, որ նաև SMAS-լիֆթինգ է անցկացվել։ Շատ կարևոր է, որ արտաքինը նկատելիորեն լավացել է, բայց նա անճանաչելի չի դարձել, ինչպես հաճախ լինում է կին աստղերի դեպքում», — ասել է պլաստիկ վիրաբույժը։

Թեև նույնիսկ պլաստիկ վիրահատության գուրուները չեն կարող վերադարձնել Եվգենի Պետրոսյանի երիտասարդությունը, այդուհանդերձ երգիծաբանն իսկապես շատ ավելի երիտասարդ տեսք ունի և ակնհայտ է, որ նա պատրաստ է պայքարել երջանիկ լինելու իր իրավունքի համար։ Մասնագետների կարծիքով՝ այդ երջանկությունը երկար չի տևի, քանի որ անհավասար զույգը վաղ թե ուշ կբաժանվի։ Նրանք կարծում են, որ անհավասար զուգընկերոջը դուր գալու փորձեր անելիս գլխավորն այն է, որ մարդը չկորցնի բանականությունն ու պահպանի իր առողջությունը։

Вечер юмора Евгения Петросяна (март 2017). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Պետրոսյանին ամուսնալուծությունից հետ էր պահում Ջունայի խորհուրդը. ի՞նչ էր գուշակել նա

Նշենք, որ պրոֆեսիոնալ փորձագետների կարծիքների հրապարակումից առաջ համացանցի ակտիվիստներն էլ էին նկատել, որ երիտասարդ սիրուհուն դուրս գալու համար Պետրոսյանը սկսել է երիտասարդացման ներարկումներ անել։

Սակայն Պետրոսյանն իրեն բնորոշ հումորով հերքել էր այդ տեղեկությունը Instagram-ի իր էջում ու հակադարձել` նշելով, որ հաճույքով ճաղատությունից կձերբազատվեր՝ մազերի փոխներարկում անելով։

Պարբերականներից մեկում քննարկում էին` ես պլաստիկ վիրահատություն արել եմ, թե ոչ։ Մասնագետներից մեկը հավանաբար մեծացրել է լուսանկարն ու մտորել` արել եմ, թե չեմ արել։ Որքան հասկանում եմ, մեր երկրի մասշտաբներում չափազանց կարևոր հարց է։ Նա երկար նայել է ճակատիս և նշել, որ տարիքիս ոչ բնորոշ հարթ է։ Ախր ես ընդհանրապես տարիքիս համապատասխան տեսք չունեմ։ #instagram-ում շատ դիմանկարներ ունեմ, կասեի` չափից ավելի, մեծացրեք, նայեք, եթե անելիք չունեք։ Անկեղծ ասած, եթե ես պլաստիկ վիրահատություն անեի, ապա միայն գլխիս վրա», — կատակով գրել էր Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։

Լրահոս
0