Կրթության նախարարը դպրոցների տնօրեններին հիշեցնում է Սերժ Սարգսյանին մերժելու մասին

© Sputnik / Aram Nersesyan / Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրթության և գիտության նախարարը դիմել է դպրոցնի տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շատ շնորհակալ է բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նոր շունչ են հաղորդում դպրոցներին, ուսումնական պրոցեսին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։

«Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։ Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել»,- գրել է նա։

Հարությունյանը դիմել է նաև աշակերտներին` հորդորելով նրանց պաշտպանել սեփական իրավունքները՝ ամենայն հարգանքով պարտադրողների հանդեպ, սիրո և համերաշխության մթնոլորտում։

 

Լրահոս
0