00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է ակնկալում Ստեփանակերտը Փաշինյան–Պուտին հանդիպումից

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи
Заседание Высшего Евразийского экономического совета (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտը անհրաժեշտ է համարում հայ–ռուսական բարձր մակարդակի հարաբերությունները պահպանելը և հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել արցախյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գալիք հանդիպումը պետք է դիտարկել երկու հարթություններում` արցախյան հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային հարաբերությունների պահպանման։ Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը Դավիթ Բաբայանը։

Давид Бабаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բաբայան. «Արցախը չի մասնակցի «Շանթ-2018» զորավարժություններին»

«Մենք ակնկալում ենք, որ միջնորդ երկրները, այդ թվում` Ռուսաստանը, կշարունակեն ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու, արցախյան խնդիրը կարգավորելու համար», – ասաց Բաբայանը։

Նա դրական գնահատեց Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների լիիրավ մասնակից, թեև Ստեփանակերտում հասկանում են, որ դա երկար ու բարդ գործընթաց կլինի։

«Նոր իշխանությունները խոսում են այն մասին, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմը և դա, իհարկե, գովելի է։ Ցանկալի կլիներ, որպեսզի մենք զգալի արդյունքներ ունենանք այդ ուղղությամբ», – ասել է Բաբայանը։

Միաժամանակ նա կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել քայլեր ձեռնարկել այդ նպատակին հասնելու համար։

Ղարաբաղյան կարգավորումից բացի Փաշինյանի և Պուտինի գալիք հանդիպումը չափազանց կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պահպանելու տեսանկյունից։

Բաբայանի կարծիքով` Հայաստանի հսկայական սփյուռքը թույլ է տալիս ճկուն քաղաքականություն վարել գերտերությունների հետ և շրջանցել սուր անկյունները նույնիսկ  հարաբերությունները վատանալու դեպքում։

«Շատ կարևոր է պահպանել հայ–ռուսական հարաբերությունները բարձր մակարդակում, դրանցի շատ բան է կախված», – համոզված է Բաբայանը։

Президент Армении Армен Саркисян во время официального открытия памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայ-ռուսական հարաբերություններում ես լարվածություն չեմ տեսնում և չեմ սպասում»

Մեկնաբանելով իրավիճակը արցախյան հակամարտության գոտում` նա փաստեց, որ ապրիլ–մայիսին Ադրբեջանը տեխնիկա և զորամիավորումներ է կուտակել առաջնագծում։ Սահմանին տեղակայվել են զորքեր երկրի այլ շրջաններից։ Այնուհետև շփման գծում համեմատաբար հանգստության շրջան հաստատվեց։

Ինչպես նշեց Բաբայանը՝ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները և անցկացնում է նույն քաղաքականությունը։

Դրա հաստատումն են դարձել համեմատաբար անդորրին հետևած սադրանքները։

Օգոստոսի 17-ի կեսգիշերին հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել արցախյան առաջնագծի հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ են շպրտել ելման դիրքեր:

Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հույս ունենք ՌԴ–ի հետ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել. Փաշինյան

Սեպտեմբերի 1–ին քաղաքացիական հագուստով անձանց խումբը Ադրբեջանից ուղղվել է Պաշտպանության բանակի դիրքերի կողմը։ Ինչ–որ տարածություն անցնելով` նրանք շրջվել են և հետ գնացել։

Արցախում վտանգավոր միտում են համարում հումանիտար խնդիրների վերաբերյալ շահարկումը։

Բարեբախտաբար հումանիտար ոլորտում այդ դիվերսիան ձախողվել է, բայց, ինչպես նշեց Բաբայանը, արցախյան կողմը պետք է պատրաստ լինի ապագայում նման ակցիաների կրկնությանը։

Միաժամանակ նա նշեց, որ այդ դեպքում հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի պաշտոնական Բաքվի վրա։

Լրահոս
0