Հարևանները նորից օգնեցին. վրացիները փրկել են Ուռեկիում խեղդվող հայերին. տեսանյութ

© Ruptly . Alexander Imedashvili / Туристы на пляже в Уреки
Туристы на пляже в Уреки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սև ծովի ափին խստացրել են անվտանգության միջոցառումները, այնտեղ մշտապես հերթապահում են փրկարարները։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Ուռեկի քաղաքում վրացի փրկարարները օգնել են ՀՀ 4 քաղաքացիներին դուրս գալ ալեկոծվող ծովից։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության գործակալությունը։

«Փրկարար ծառայության աշխատակիցները փրկել են ՀՀ 4 քաղաքացու։ Նրանք 80-90 մետր հեռացել էին ափից և օգնություն էին կանչում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այս դեպքի առնչությամբ Facebook-ում տեսանյութ է հրապարակվել։

Նշվում է, որ հայերի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Սև ծովի ափին խստացրել են անվտանգության միջոցառումները, այնտեղ մշտապես հերթապահում են փրկարարները։

Լրահոս
0