Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա. տեսանյութ և լուսանկարներ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян привыл в Россию (8 сентября 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян привыл в Россию (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկովյան այցի ընթացքում Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահի, իսկ երեկոյան` գործարարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ռուսաստան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջք կատարում օդանավակայանում։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա հասավ մոտավորապես 13։00-ին։ Նա օդանավակայանից անմիջապես մեկնել է Կրեմլ, որտեղ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա
Премьер-министр Армении Никол Пашинян прибыл в Россию (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։

ՀՀ վարչապետի այս այցը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Լրահոս
0