Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը

© Sputnik / Asatur YesayantsВстреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 срнтября 2018). Москвa
Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина (8 срнтября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ավարտվեց։ Փաշինյանը հակիրճ գրել է բանակցությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- շեշտել է Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր կեսօրին։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։ Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։

ՀՀ վարչապետի այս այցը երրորդն է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են ունեցել Սոչիում մայիսի 14-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարների համար նախատեսված գագաթնաժողովի շրջանակում։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հունիսի 13-ին, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Լրահոս
0