Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ վարչապետը Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից հետո խոսեց այն մասին, թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել Սիրիայում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- շեշտեց նա։

Փաշինյանը նշեց, որ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

Премьер-министр Армении Никол Пашинян во время встречи с президентом России Владимиром Путиным (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը Մոսկվայում. Պուտինի և հայ գործարարների հետ հանդիպումների բացառիկ կադրերը

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, և ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ`միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։

«Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ռազմական մասնագետները կմեկնեն Սիրիա՝ առաքելություն իրականացնելու։

Լրահոս
0