Փաշինյանը ռուս մասնագետների համար հասանելի է դարձրել ամերիկյան լաբորատորիաները

© Sputnik / Asatur YesayantsРеференс-лаборатория в Ереване
Референс-лаборатория в Ереване - Sputnik Արմենիա
Վարչապետն անձամբ է հետևել, որ ՀՀ–ում գործող ամերիկյան լաբորատորիաները հասանելի լինեն նաև ռուս մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական կարգադրությամբ` ռուս մասնագետները հանրապետությունում գործող ամերիկյան լաբորատորիաների հասանելիություն են ստացել։ Այս մասին նա ասել է «Կոմերսանտ» պարբերականի հետ զրույցում։

Подписание договора о строительстве и оснащении фитосанитарной лаборатории приграничного контрольного пункта Айрум - Джилиза (5 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
ՌԴ–ն կօգնի սահմանային անցակետում կառուցել և կահավորել ֆիտոսանիտարական լաբորատորիա

Հիշեցնենք, որ Հայաստանում մի քանի արտասահմանյան կենսաբանական լաբորատորիա է գործում, որոնց հարցում որոշակի լարվածություն է դրսևորում Ռուսաստանը, քանի որ այդ լաբորատորիաները ֆինանսավորվում են Պենտագոնից։ 2017 թվականի հոկտեմբերի վերջին ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ համաճարակի բռնկումը կարող է արհեստականորեն հրահրվել` ակնարկելով արտասահմանյան լաբորատորիաների գործունեությունը հետխորհրդային տարածքի երկրներում։

Փաշինյանի խոսքով` ռուս մասնագետները 10-15 օր առաջ կարողացել են ուսումնասիրել Ռուսաստանին մտահոգող լաբորատորիաների գործունեությունը։

«Նրանք հասանելիության հետ կապված երբեք խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից, երբ ես դարձա ՀՀ վարչապետ», — ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ լաբորատորիաները ՀՀ իշխանությունների լիարժեք վերահսկողության տակ են։

«Մենք պատրաստ ենք համագործակցել, ռուս մասնագետներն արդեն եղել են այնտեղ և համոզվել, որ այդ լաբորատորիաներում որևէ վախենալու բան չկա», — ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ լաբորատորիաները լավն են, բայց դրանք որևէ դեպքում չեն կարող Ռուսաստանի դեմ օգտագործվել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала