Հայաստանի մաքսատունը կշարունակի խստորեն ստուգել Վրաստանից ներկրվող ավտոմեքենաները

© Sputnik / Laura Sarkisian / Армяно-грузинская граница
Армяно-грузинская граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պետեկամուտների կոմիտեն ոչ միշտ է վստահ` Վրաստանից բերվող ավտոմեքենաները շուկայական գներով են ձևակերպո՞ւմ, թե՞ իջեցնում են գները։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։

Министр транспорта, связи и ИТ Ашот Акопян на презентации строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Նախարարն «աջ ղեկով» ավտոմեքենա չի գնել և մյուսներին էլ խորհուրդ չի տա գնել

Պետեկամուտների կոմիտեն ոչ միշտ է վստահ` Վրաստանից բերվող ավտոմեքենաները շուկայական գներով են ձևակերպո՞ւմ, թե՞ իջեցնում են գները, որպեսզի մաքսազերծման ժամանակ ավելի քիչ տուրք և ԱԱՀ վճարեն։ Նրա խոսքով` Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում են, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունեն խորը վերապահում:

«Իսկ ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ», — պարզաբանեց Անանյանը։

Նշենք, որ Վրաստանից Հայաստան հիմնականում օգտագործված, ոչ թանկ ավտոմեքենաներ են ներկրվում։

Լրահոս
0