Բախտաձեն և Սարգսյանը պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի նիստի ամսաթվի շուրջ

© Photo : Facebook/Government of GeorgiaВстреча президента Армении Армена Саркисяна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн
Встреча президента Армении Армена Саркисяна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պայմանավորվել են խորացնել երկկողմ համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Հայ–վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը կկայանա մինչև տարեվերջ։

Посещение мемориала жертвам Геноцида армян 1915 года премьер-министром Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին. լուսանկարներ

Այդ մասին ասվել է Երևանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի երկկողմ հանդիպման ժամանակ, հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցը` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, սկսվել է այսօր` սեպտեմբերի 10–ին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության դրական դինամիկան, ընդգծել առևտրատնտեսական փոխգործակցության ներուժը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Առևտրատնտեսական ոլորտում հարաբերություններին նոր երանգ կհաղորդի միջկառավարական հանձնաժողովի նիստը, կարծում են զրուցակիցները։

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и премьер-министра Грузии Мамуки Бахтадзе (10 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վրաստանը կստեղծեն առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ

«Բախտաձեի այցը խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների խորացմանը», – ասաց Սարգսյանը։

Կողմերն արդեն պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները կրթության և մշակույթի ոլորտում։

Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, պատգամավորներ Կախաբեր Օկրիաշվիլին, Սամվել Մանուկյանը, Հենզել Մկոյանը և Ռուսլան Պողոսյանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала