ՊՆ–ում պատասխանել են խաղաղապահներին զանգվածային կերպով ազատելու մասին տեղեկատվությանը

© Архив Миротворческих сил РААрмянский миротворческий контингент в Ливане
Армянский миротворческий контингент в Ливане - Sputnik Արմենիա
Գերատեսչության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ իրավապաշտպան կազմակերպության հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը, իսկ գործընթացը լիովին բնական երևույթ է։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik.  Հայաստանի պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը մտացածին է անվանել 120 խաղաղապահների վերաբերյալ թիվը, որոնց, իբրև թե, ծառայությունից ազատել են խաղաղապահ ջոկատի տեղակայման վայրը փոխելուց հետո։

Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
ԴԱՀԿ-ն զինվորներին պարգևավճարներից չի զրկի

Ավելի վաղ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունը (Forrights.am կայք) հաղորդել է, որ օգոստոսի 1–ին զորամասը լքել է մշտական  տեղակայման վայրը և դուրս է բերվել Երևանից, որի հետևանքով զինծառայողների համար (հիմնականում մայրաքաղաքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի բնակիչները) տրանսպորտային խնդիրներ են առաջացել։ Այդ հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել նրանց շրջանում։

Նշվել է, որ զինծառայողները դիմել են խաղաղապահ  բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանին, որը, ի պատասխան բողոքների, առաջարկել է ծառայությունից ազատվել, եթե պայմանները նրանց չեն բավարարում։ Արդյունքում, ինչպես հաղորդում է Forrights–ը, 400 մարդ ազատվել է կամ հեռանալու մասին դիմում ներկայացրել։

«Ես ոչ մի թիվ չեմ հաստատել։ Լրագրողը զանգահարեց ինձ, մի թիվ ասաց։ Ես ասացի, որ չեմ կարող թվեր հրապարակել, քանի որ այդ տեղեկատվությունը որոշակի գաղտնիություն է ենթադրում, հենց այդ պատճառով ոչ ոք չի կարող հաստատել կամ հերքել, որ զինծառայողները 400–ն են եղել, թե, օրինակ՝ 120–ը։ Դրանից հետո լրագրողն իմ խոսքերը հանել է համատեքստից և հրապարակել 120 թիվը», – պատմեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ անսովոր ոչ մի բան չի տեսնում նման գործընթացի մեջ։ Զորամասի տեղակայման վայրի փոփոխությունը, ստորաբաժանումներում զինծառայողների թիվը հրապարակման ենթակա չեն։

«Ես ասել եմ, որ դա հրապարակելն անպատասխանատու է։ Առավել ևս, որ այդ զորամասում ծառայության գրավչությունը բավական բարձր է։ Հետևաբար, զորամասն անձնակազմը լրացնելու հետ կապված խնդիրներ չի ունենա։ Կարող են աշխատանքից ազատել տեղի բնակիչներին` կապված զորամասի տեղափոխության հետ, բայց այդ բացը կարող է լրացվել տեղակայման նոր վայրի մարդկանցով», – նշեց Հովհաննիսյանը։

Встреча замминистра обороны Армении с офицерами по вопросу жилищного обеспечения - Sputnik Արմենիա
Բնակարանային ապահովման խնդիրը ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է

Նրա խոսքով` պայմանագրային զինծառայողները սովորաբար ծառայում են իրենց բնակության վայրին մոտ զորամասում։

Պատասխանելով լրագրողների հարցերին` նա նշեց, որ չի կարող մեկնաբանել ծառայողական հետաքննության ընթացքը խաղաղապահ զինծառայողների վերաբերյալ` կապված այս տարվա ապրիլին բողոքի ակցիաներին նրանց մասնակցության հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ զինծառայողներն ամսական 45 հազար դրամի չափով լրացուցիչ միջոցներ են ստացել Երևանում բնակարան վարձելու համար։ Զորամասի տեղափոխությունից հետո այդ գումարը կնվազի մինչև 18 հազար դրամ։

Նշվում է նաև, որ տեղափոխության հիմնական պատճառն այն է, որ զորամասը վարձակալել է նախկին տարածքը «Glendale Hills» ընկերությունից, որին ամեն տարի կլորիկ գումար է վճարվել։ Բացի այդ, պարբերականը գրում է խաղաղապահների հետ նոր հրամանատարի անձնական հաշիվների մասին։

ՀԿ հրապարակման մեջ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ խոսքը մի  զորամասի մասին է, որի զինծառայողները միացել են «թավշյա հեղափոխությանը»` դրանով հանդերձ կշիռ հաղորդելով բողոքի շարժմանը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала