00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի` «սիրիական» ձիով քայլը. պե՞տք է սպասել արդյոք Անկարայի հետ երկխոսության

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մասնակցությունը սիրիական գործերին, որտեղ արդեն առկա են ոչ միայն բարեկամական Իրանը, այլ նաև թշնամական Թուրքիան, յուրահատուկ հետաքրքրություն է հաղորդում այդ առաքելությանը։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Մոսկվայում հայ և ռուս առաջնորդների բանակցությունների ֆոնին հայկական մամուլը շրջանցել էր դրանից մեկ օր առաջ Թեհրանում կայացած Պուտինի հանդիպումը Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ։ Երեք երկրների ղեկավարները քննարկել են, իհարկե, Սիրիայի խնդիրը, այնուհետև՝ ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու համատեղ միջոցները։ Բայց, ինչպես երևում է, այդ հանդիպումը կարող է անմիջական կապ ունենալ Հայաստանի հետ։ Եվ ահա թե ինչու։

Премьер-министр принял участие в работе Инвестиционного форума «Мой шаг для Тавуша» (9 сентября 2018). Иджеван - Sputnik Արմենիա
Պուտինի հետ քննարկվե՞լ է Ալիևի հետ հանդիպում կազմակերպելու հարցը․ Փաշինյանի պատասխանը

Վերջին շրջանում սիրիական թեման, ամենայն հավանականությամբ, կողմնակի աղերս է ունեցել հայկական շահերի հետ, որը պայմանավորված է եղել այդ բազմաչարչար արաբական երկրում հայ համայնքի առկայության հետ։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Բանն այն է, որ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են Սիրիայում մարդասիրական համատեղ գործողության մասին։ Հայաստանն այնտեղ կուղարկի ռազմական մասնագետների, սակրավորների, ինժեներների և բժիշկների։ Ինչպես հաղորդեց Փաշինյանը լրագրողներին, հիմնական խնդիրը Հալեպի հայ համայնքին և, ընդհանուր առմամբ, Սիրիային օգնություն ցուցաբերելն է։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն ընդունել են այդ համատեղ որոշումը, և Հայաստանի ՊՆ մարդասիրական առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո»,– հավելել է ՀՀ վարչապետը։

Ասել, որ դա աննախադեպ ակցիա է, նշանակում է ոչինչ չասել։ Երևանն իր վրա բավական լուրջ պատասխանատվություն է վերցնում` իր ավանդն ունենալով  իրադրության կայունացմանը մի երկրում, որտեղ արդեն 7–րդ տարին է` ընթանում է քաղաքացիական պատերազմ։  «Սիրիական քեյսը» Հայաստանի արտաքին քաղաքականությունը բոլորովին նոր մակարդակ է տեղափոխում։ Առաջին հերթին, ոչ մեծ հարավկովկասյան հանրապետությունը անվտանգության սպառողից դառնում է դրա աղբյուր։

Премьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Փաշինյանը բացեց փակագծերը. ի՞նչ առաքելություն է իրականացնելու Հայաստանը Սիրիայում

Երկրորդ, Երևանի մասնակցությունը սիրիական գործերին, որտեղ արդեն առկա են ոչ միայն բարեկամական Իրանը, այլ նաև թշնամական Թուրքիան, յուրահատուկ հետաքրքրություն է հաղորդում այդ առաքելությանը։ Թուրքիան այսօր, թեև իրավիճակային, բայց ամեն դեպքում Մոսկվայի գործընկերն է սիրիական կարգավորման մեջ։ Պարադոքսալ է հնչում, բայց, երևում է, իրավիճակ է ստեղծվում, որի դեպքում սիրիական թատրոնում կարող են բախվել երկու վաղեմի հակառակորդների` Երևանի և Անկարայի շահերը։ Եվ այդ պայմանական մերձեցումը տեղի է ունենում Մոսկվայի հովանու ներքո։ Ինչպիսի՞ աշխարհաքաղաքական շահեր կարող է քաղել դրանից Երևանը, կախված է հայկական դիվանագիտության վարպետությունից։ Սակայն տվյալ պահին մեկնարկային պայմանները բավական լավն են։

Հիշում ենք, որ դեռ մեկ տարի առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է «դրական դեր խաղալ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ»։ Նրա խոսքով` Մոսկվայում միայն կողջունեն, որպեսզի ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ–թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժման համար։

Ի դեպ, Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո բազմիցս ասել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ։

Դժվար է միանշանակ ասել, թե այսօր արդյո՞ք պայմաններ ստեղծվել են կողմերի մերձեցման տանելու համար, բայց սիրիական սյուժեն կարող է դառնալ այն ամրացնող գործոնը, որը թույլ կտա մեռյալ կետից շարժել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։  Եվ այն, որ Թեհրանում եռակողմ բանակցություններին հետևել է Փաշինյանի այցը Մոսկվա, բավական խորհրդանշական է երևում։

Լրահոս
0