Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Դատավարությունը որոշ անձանց ցանկությունները բավարարելու համար է»

© Sputnik / Asatur Yesayants / Мигран Погосян в гостях у радио Sputnik Армения
Мигран Погосян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ակնհայտ է, որ միջամտություն կա և՛ դատական համակարգի, և՛ քննչական մարմինների գործունեության վրա։ Խոսելով այսօր տարածված գաղտնալսման և այնտեղ ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի գործին անդրադարձի մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Միհրան Պողոսյան

«Եթե չեմ սխալվում` ձայնագրության մեջ ասվում էր, որ մինչև այն պահը, երբ միջնորդությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել էր դատարան, արդեն իսկ հեռախոսազրույցում իրար հետ խոսող անձինք տեղյակ էին որ դատավորն է գործը քննելու։ Իսկ դատավորը զանգել և զեկուցել էր հետաքննության մարմնի ղեկավարին, թե ինչ որոշում պետք է կայացնի, վերջինս էլ քաջալերել էր նրան»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` սա ապացուցում է այն հանգամանքը, որ այս գործի շրջանակներում դատավարությունը չի իրականանում քրեական դատավարության օրենսգրքով, այլ որոշակի անձանց ցանկությունները, նախասիրությունները բավարարելու համար։

Պաշտպանը կարծում է, որ այս պարագայում առնվազն քրեական գործ պետք է հարուցվի հետաքննության, նախաքննության մարմինների, դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու դեպքի առթիվ ։

Լրահոս
0