Սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ. շարունակվում են Շանթ-2018 զորավարժությունները

© Photo / Военные учения армянской армии
Военные учения армянской армии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ սցենարի` պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժության շրջանակում  զորավարժության սցենարով նախատեսված պայմանականորեն փոխվել է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, սահմանին դրությունը սրվել է, կան կորուստներ:

Учения по гражданской обороне в Ереване - Sputnik Արմենիա
Պետական կառույցների ստուգում. Հայաստանում տեղի կունենան մասշտաբային զորավարժություններ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նախարարություններն այժմ գործում են արտակարգ ռեժիմով, քանի որ պայմանականորեն համարվում է, որ կան նաև տեխնածին ու բնական աղետներ, ինչպես նաև փախստականների ներհոսքի վտանգ:

Առկա է պայմանական սպառնալիք, որ փախստականների հետ Հայաստան կարող են ներթափանցել նաև ահաբեկիչներ:

Արտակարգ ռեժիմով  իր գործառույթներն է իրականացնում նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Պայմանականորեն ՀՀ ԱԳՆ են կանչվել դեսպանները, որպեսզի տեղեկացվեն առկա իրավիճակի ու Հայաստանի դիրքորոշման մասին:

Հիշեցնենք, որ «Շանթ 2018» լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժությունները Հայաստանում անցկացվում են սեպտեմբերի 11-13-ը։Զորավարժություններն ուղղված են ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակի ստուգմանը։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի վտանգին, այլև թե որքան են պատրաստ բնածին և տեխնածին աղետներին։

Լրահոս
0