00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փչացած հովանոցներն ու սիրեկանները. ինչպե՞ս անվասայլակով տղամարդը փոքր եկեղեցի կառուցեց

© Sputnik / Aram NersesyanСамвел Гаспарян из села Маргаовит
Самвел Гаспарян из села Маргаовит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի լեռնային գյուղերից մեկում ապրող զարմանալի ուժեղ մարդու և նրա ընտանիքի պատմությունը պարզապես ապշեցնում է։

Սամվել Գասպարյանն արդեն 20 տարի անվասայլակի օգնությամբ է տեղաշարժվում։ Իր կյանքը փոխած ողբերգական միջադեպից հետո, նա հանկարծ փայտամշակմամբ սկսեց զբաղվել։ Այժմ իր աշխատանքներով հայտնի է դարձել նաև իր հարազատ` Մարգահովիտ գյուղից դուրս։

«Հաշմանդամի սայլակում հայտնվելով ի՞նչը պիտի ստիպեր ինձ օր ու գիշեր սեփական եկեղեցին կառուցել», – հարցնում եմ ինքս ինձ` ուսումնասիրելով պահարանի վրա դրված մեկ մետրանոց եկեղեցու քանդակը։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Գասպարյանի աշխատանքներից
Церковь. Работа Самвела Гаспаряна - Sputnik Արմենիա
Սամվել Գասպարյանի աշխատանքներից

Մարգահովիտ գյուղն իր գոյության ողջ պատմության ընթացքում մի քանի անուն է ունեցել։ Դրանցից մեկը` Համզաչիմանը, հաճախ եմ լսել մանուկ հասակում։ Տատս նախատում էր ինձ ու եղբորս, երբ վազում էինք ուրիշ բակ խաղալու. «Ինչո՞ւ եք այդքան հեռու գնացել, Համզաչիման  հասել»։

Գյուղն իրականում հեռու է և՛ մայրաքաղաքից, և՛ Լոռու մարզկենտրոն` Վանաձորից։ Սակայն, իմ կարծիքով, այն հեռու և անառիկ էին համարում ոչ թե գյուղերով, այլ լեռներով շրջապատված լինելու պատճառով։ Երեխաները մանկուց Մարգահովիտի լեռներում պահմտոցի են խաղում, իսկ Ջերարդ անունով հոլանդացին, որին տեղի հայերը, իհարկե, Գեղարդ են անվանում, այնքան է սիրահարվել այդ լեռներին, որ մի քանի տարի առաջ բարձունքներից մեկի վրա տուն է կառուցել և որոշել հաստատվել այնտեղ` հեռու  մարդկանցից և առօրյա եռուզեռից։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Գասպարյանը՝ Մարգահովիտ գյուղից
Самвел Гаспарян из села Маргаовит - Sputnik Արմենիա
Սամվել Գասպարյանը՝ Մարգահովիտ գյուղից

Ահա հենց այդ գյուղում մեզ ծանոթացրին տեղացի Սամվել Գասպարյանի հետ, որին սիրում են բոլորը։ Սամվելը երիտասարդ տարիներին հիվանդության և անհաջող վիրահատության պատճառով զրկվեց ոտքից և հայտնվեց հաշմանդամի սայլակում։ Արփինեն, որի հետ նա ամուսնացել էր միջադեպից մի քանի ամիս առաջ, նրան չլքեց, նրա համար լույս աշխարհ բերեց երկու երեխա, և մինչ օրս կինն ու ամուսինն ապրում են մեծ սիրով։

© Sputnik / Aram NersesyanՍամվել Գասպարյանի աշխատանքներից
Церковь. Работа Самвела Гаспаряна - Sputnik Արմենիա
Սամվել Գասպարյանի աշխատանքներից

«Ոչ միայն ամբողջ գյուղում, այլև ամբողջ աշխարհում նման հարս չես գտնի, – հպարտությամբ ասում է Սամվելի մայրը,– գիտե՞ք, իսկ ես ու ամուսինս մտահոգվում էինք, որ մինչև հարսանիքը նրանք սիրեկաններ էին։ Սակայն  տեսեք, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց, միայն սերը պահպանեց նրանց ընտանիքը և օգնեց հաղթահարել բոլոր դժվարությունները»։

Սխալ չհասկանաք. Մարգահովիտի ավագ սերունդը «սիրեկաններ» ասելով նկատի ունի, սիրահարների, որոնք հարսանիքից առաջ մեկ կամ երկու անգամ հանդիպել են։ Գյուղերում հաճախ փեսան հարսի հետ ծանոթանում էր հենց հարսանիքի օրը։ Իսկ Սամվելն ու Արփինեն սիրել են միմյանց դեռ հարսանիքից առաջ։

«Ամուսինս այնքան տուն է կառուցել Ռուսաստանում։ Իսկ մեր այս տունն այդպես էլ կիսակառույց մնաց։ Նա մահվան մահճին ինձ մխիթարում էր, իբր, Սամոն կմեծանա, կկառուցի», – խորը հոգոց է հանում Սամվելի մայրը։

© Sputnik / Aram NersesyanՆուռ. Սամվել Գասպարյանի աշխատանքներից
Гранат. Работа Самвела Гаспаряна - Sputnik Արմենիա
Նուռ. Սամվել Գասպարյանի աշխատանքներից

Մի քանի տարի առաջ Սամվելի մասին տեղեկացել է մի կազմակերպություն, որը սփյուռքի հետ է աշխատում։ Մանրակրկիտ գնահատելով մշակված եկեղեցին, կազմակերպության ներկայացուցիչները Սամվելին համագործակցություն են առաջարկել։ Այսօր նա փայտե փազլներ է պատրաստում Արարատի և նռան տեսքով, և այդկերպ ապրուստի միջոց վաստակում։

Սամվելը սակավախոս է, միայն կարճ պատասխանում է հարցերիս։ Մինչև վիրահատությունը փայտամշակմամբ զբաղվե՞լ եք: Ոչ։ Որքան ժամանակ է պահանջվել եկեղեցին պատրաստելու  համար` վեց։ Արդյո՞ք ձեր աշխատանքների դիմաց վճարվող գումարը բավականացնում է ապրելու համար։ Այո, բավականացնում է։

© Sputnik / Aram NersesyanԴետալ Սամվել Գասպարյանի աշխատանքներից
Фрагмент работы Церковь Самвела Гаспаряна - Sputnik Արմենիա
Դետալ Սամվել Գասպարյանի աշխատանքներից

Սակայն մայրը շատ է սիրում որդու մասին խոսել։ Պատմում է, որ ամբողջ գյուղում շարքից դուրս եկած ոչ մի հովանոց չի մնացել, բոլորը հայտնվել էին իրենց նկուղում, որը ծառայում է որպես արհեստանոց։

«Սամվելը գործիքներ չուներ, բայց շտապ պետք էր եկեղեցու վրա զարդանախշեր աներ։ Նա շտապում էր ավարտել այդ աշխատանքը։ Այդ պատճառով էլ բոլոր հարևաններից հավաքեց փչացած հովանոցներն ու դրանցով աշխատում է 6 տարի», – պատմում է մայրը։

© Sputnik / Aram NersesyanԴետալ Սամվել Գասպարյանի աշխատանքներից
Фрагмент работы Церковь Самвела Гаспаряна - Sputnik Արմենիա
Դետալ Սամվել Գասպարյանի աշխատանքներից

Մեր հանդիպման վերջում Սամվելին հարցնում եմ, թե ինչու են եկեղեցու դռները փակ։

– Տեղի հոգևորականը թույլ չտվեց բացել դրանք, քանի որ դռների վրա խաչ է պատկերված, – ասում է Սամվելը։

– Այդ դեպքում գուցե մեկ այլ նման եկեղեցի և՞ս կառուցեք, – հարցնում եմ ես։

Նկատում եմ, որ մայրն ու կինը մտավախությամբ են նայում Սամվելին. հավանաբար այս թեման տանը բազմիցս է շոշափվել։

– Նույնից, այլևս երբեք, – պատասխանում է նա։

Լրահոս
0