Խնդիրը՝ երդվել. ինչո՞ւ իսպանացիները մարոկկացուն զրկեցին քաղաքացիությունից

© Photo : Julentto Photography / Страна Басков
Страна Басков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսպանիայի դատարանը չեղարկել է Մարոկկոյից եկած տղամարդու քաղաքացիությունը: Նա չի կարողացել երդվել սահմանադրության վրա, քանի որ իսպաներեն չէր խոսում։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Spitnik. Տղամարդը երկու տարի առաջ քաղաքացիություն ստանալու հայտ էր ներկայացրել։ Նրա գործը քննվել էր ու դատարանը եզրակացրել էր, որ հայտը «համապատասխանում է պահանջներին»։

Բայց, Noticia.ru-ն տեղեկացնում է, որ երդմնակալության արարողության ժամանակ պարզվել է՝ մարոկկացին իսպաներեն  չգիտի:

Карета скорой помощи в Мадриде, Испания - Sputnik Արմենիա
Իսպանիայում մոտ 300 մարդ հայտնվել է ջրում համերգի հարթակի փլվելու հետևանքով.կան վիրավորներ

Արարողությունը դադարեցվել է ու գործընթացը կասեցվել. ստուգման արդյունքում պարզվել է` երբ տղամարդն առաջին անգամ ներկայացել է քաղաքացիության հարցով զբաղվող դատարան, անհրաժեշտ քննությունները չեն անցկացվել ու սահմանափակվել են անձնական զրույցով։

Իսպանիայի քաղաքացիական օրենսդրությունը սահմանում է, որ իսպանական քաղաքացիություն ստանալ ցանկացողները պետք է ցույց տան քաղաքացիական պահվածքի բարձր մակարդակ ու իսպանական հասարակության մեջ ինտեգրման բարձր աստիճան։ Իշխանությունների կարծիքով` ինտեգրման ապացույցներից մեկը հենց լեզվի իմացությունն է։

Լրահոս
0