ՀՀ սահմանամերձ գյուղերը գնդակոծելու մասին զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին

© Photo : Narek Sahakyan / Село Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է պատրաստում հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի գնդակոծությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու մասին լուրերի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն տարբերակներով:

Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:

Հիշեցնենք` արդեն շուրջ մեկ շաբաթ է` ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղը։

 

Լրահոս
0