00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բրիտանիայի իշխանությունը կոտրեց մեր կյանքը». Պետրովն ու Բոշիրովը խոսել են

© RTАлександр Петров и Руслан Боширов интервью с главном редактором МИА "Россия сегодня" и RT Маргарите Симоньян РИА Новости
Александр Петров и Руслан Боширов интервью с главном редактором МИА Россия сегодня и RT Маргарите Симоньян  РИА Новости - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիան կասկածում է, որ Սկրիպալներին թունավորողները Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովն են։ Նրանք բացառիկ հարցազրույց են տվել RT–ին

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «Սկրիպալների գործով» կասկածյալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը պատմել են լոնդոնյան այցի, օծանելիքով սրվակի և այն լուսանկարների մասին, որոնք հրապարակել են բրիտանական լրատվամիջոցները։

© REUTERSԱլեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը
Подозреваемые в попытке убийства Сергея Скрипаля и его дочери Юлии в Солсбери Александр Петров и Руслан Боширов - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը

Տղամարդիկ խոստովանել են, որ Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով անուն-ազգանուններն իսկական են։ Նրանք ասել են, որ Մեծ Բրիտանիայի հրապարակած լուսանկարներում նույնպես իրենք են։

«Իրականում հենց մենք ենք նրանք, ում ցույց են տվել»,- ասել է Պետրովը։

Նրանք հայտնել են նաև, թե ինչու են Լոնդոն մեկնել;։

«Գործարար այցելություն չէր, մենք մեկնել էինք Լոնդոն հանգստանալու»,- ասել է Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող տղամարդը։

Միևնույն ժամանակ Պետրովն ու Բոշիրովն ընդգծել են, որ բրիտանական իշխանությունները նման մեղադրանքներով կոտրել են իրենց կյանքը։

Президент РФ Владимир Путин выступает на пленарном заседании Дальний Восток: расширяя границы возможностей IV Восточного экономического форума (ВЭФ-2018). - Sputnik Արմենիա
«Մենք գիտենք` ովքեր են նրանք». Պուտինը գտել է Սկրիպալին թունավորելու մեջ մեղադրվողներին

«Իսկ ի՞նչ տեսք կունենայիք դու։ <…> Երբ ձեր կյանքը մեկ ակնթարթում վերցնեին և գլխիվայր շրջեին։ Մեկ օրվա ընթացքում։ Կոտրեին», — ասել է Բոշիրովը։
Ռուսլան Բոշիրովն ու Ալեքսանդր Պետրովը վախենում են ԶԼՄ-ների դրսևորած ուշադրությունից։
«Մտածում ենք, որ մեզ կճանաչեն։ Ինչպես կարող ենք այլ կերպ պահել մեզ, եթե հեռուստացույցով են ցույց տալիս։ Պարզապես վախենալու է», — ասել է Պետրովը։

Բոշիրովն իր հերթին խոստովանել է, որ իրեն վախեցնում է ամեն օր, ամեն ժամ արված մեղադրանքները։

«Ամեն օր ամբողջ էկրանով մեկ երկու լուսանկար են ցույց տալիս։ Միացնում ես ռադիոն. Բոշիրով, Պետրով։ Միացնում ես հեռուստացույցը. Բոշիրով, Պետրով։ Ինչպե՞ս կապրեիք դուք։ Իսկապես վախենում եմ, վախեցած եմ, չգիտեմ, թե ինչ կլինի վաղը», — ասաց Բոշիրովը։

Երկու տղամարդկանց ինչին է պետք կնոջ օծանելիքը

RT-ին և Sputnik-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք նրանց մոտ Nina Ricci-ի օծանելիք է եղել, որը ցուցադրում է բրիտանական կողմը` որպես կատարված հանցագործության իրեղեն ապացույց, Պետրովն ասել է. «Մի՞թե հիմարություն չէ։ Նորմալ տղամարդիկ իրենց հետ կնոջ օծանելիք քարշ կտա՞ն»։
Տղամարդիկ շեշտել են` իրենց մոտ օծանելիք չի եղել, որի սրվակում, բրիտանական ոստիկանության կարծիքով, թունավոր նյութ է եղել, իսկ եթե նույնիսկ օծանելիք լիներ, ապա այն հարցեր կառաջացներ մաքսատանը։

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ հանդիպում է ունեցել Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ, որոնց բրիտանական հատուկ ծառայությունները կասկածում են Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր դեմ մահափորձ կատարելու համար։

Լրահոս
0