00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես պատրաստ էի հաշվետվություն ներկայացնել». ի՞նչ կլինի կենտրոնի փակումից հետո

© Sputnik / Asatur YesayantsРубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa
Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի բարձրակարգ մասնագետները երբեք անգործ չեն մնա, համոզված է հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի հետ առնչություն ունեցող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը իր առջև նպատակ չէր դնում որևէ գերատեսչություն դուրս մղել կամ ստանձնել նրա գործառույթները։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը։

Рубен Варданян во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с армянскими предпринимателями (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Դա առնվազն անհարգալից է»․ ինչո՞վ ավարտվեց Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Վարդանյանի բանավեճը

Սեպտեմբերի 14-ի նիստին կառավարությունը որոշում է կայացրել փակել  «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը։ Ավելի վաղ Մոսկվայում ռուս գործարարների հետ ՀՀ վարչապետի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի և Վարդանյանի միջև բանավեճ եղավ հիմնադրամի գործունեության պատճառով։ Վարդանյանը ՀՀ կառավարությանը մեղադրել էր արտասահմանյան գործարարների և հանրապետությունում նրանց գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ Խոշոր գործարարին և նրա ընկերներին վիրավորել էր իշխանական կառույցներից ստացված նամակը, որում հայտնում էին Հայաստանում 2 տարի գործող «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելու մասին։

Փաշինյանն իր հերթին հռետորական հարց ուղղեց Վարդանյանին, թե ինչ է արել կենտրոնը, եթե երկու տարվա ընթացքում այդպես էլ չի իրականացրել իր առջև դրված խնդիրները։

Միևնույն ժամանակ Sputnik  Արմենիայի հետ զրույցում կենտրոնի տնօրենը հայտնեց, որ մի քանի անգամ կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունը փոխանցել է կառավարությանը։

«Պատրաստ էի հաշվետվություն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ նախագծեր ու մշակումներ են եղել։ Այն, որ որոշել են կենտրոնը փակել, չեմ քննարկի, իմ  իրավասությունից դուրս է։ Այդ հարցով զբաղվում է կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչները», – ասաց Խաչատուրյանը։

Նա ընդգծեց, որ իրենց ոչ այդքան կենտրոնի գոյությունն է հետաքրքրում, որքան այն հարցը, թե ով է կատարելու կենտրոնի գործառույթները, որոնք Հայաստանի համար լուրջ նշանակություն ունեն։

Ինչպես նշում է Խաչատուրյանը, կենտրոնը Հայաստանի համար կարևոր գործառույթ էր իրականացնում` նպաստում էր կառավարության գործունեությանը, օգնում մշակել բարեփոխումների և ռազմավարությունների փաթեթը։

«Համոզված եմ, որ այդ գործառույթները կարևոր են։ Եթե որևէ ձևաչափի շրջանակում դրանք կշարունակեն իրականացնել, միայն ուրախ կլինեմ», – ասաց Խաչատուրյանը։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ կենտրոնը այս կամ այն գերատեսչությունը փոխարինելու մտադրություն չի  ունեցել։

«Մենք կառավարությանը չենք փոխարինում, մենք օգնում ենք նրան։ Այս գործընթացը ոչ միայն զուտ վերլուծական է, այլև բանակցային, որին մենք տարբեր խմբեր ենք ներգրավվում, մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկումներ անցկացնում», – ասաց Խաչատուրյանը։

Рубен Варданян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կիսով չափ «Ատլանտը». Ռուբեն Վարդանյանը բիզնես համայնքի «փայատեր» է դարձել

Նա նշեց, որ նման հիմնադրամներ կան մի շարք երկրներում։ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն իր գործունեության երկու տարվա ընթացքում 26 նախագիծ է նախաձեռնել, որոնցից շատերը ավարտին են հասցվել, իսկ որոշներն այդպես էլ մնացել թղթի վրա։

Կենտրոնի հիմնական նախագծերի շարքում նա առանձնացրեց «Թվային օրակարգ 2030»–ը, որի շրջանակում Հայաստանի զարգացման ռազմավարությունն էր մշակվել։ Բացի այդ, հիմնադրամը հայրենադարձության նախագիծ էր նախապատրաստել։

Հիմնադրամի թիմը 22 աշխատակից ուներ, նրանցից ոմանք պետբյուջեից չէին ֆինանսավորվում, այլ գրանտների հաշվին։ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործունեության համար երկու տարվա ընթացքում պետական գանձարանից մոտ 200 մլն դրամ էր հատկացվել։

«Տարածքի վարձակալության համար մենք չենք վճարել, գրասենյակը մինչև մայիս մեզ անվճար էին տրամադրել։ Այդ տարիների ընթացքում մենք լուրջ գումարներ ենք ներգրավել ԵՄ ծրագիրն իրականացնելու համար։ Լրացուցիչ 20 մարդ էինք վերցրել», – ասաց Խաչատուրյանը։

Իր աշխատակիցների համար տնօրենը չի մտահոգվում, քանի որ համոզված է, որ նման բարձրակարգ մասնագետները միշտ աշխատանք կգտնեն և օգտակար կլինեն։

ՀՀ կառավարությունը 2016 թվականի դեկտեմբերի վերջին հավանություն էր տվել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն»–ը ստեղծելու մասին որոշմանը։  Այն բացվել էր 2017 թվականի հունվարին։  Կենտրոնն աշխատել է մասնավոր հատված–պետություն համագործակցության ձևաչափում։  Հիմնական գործառույթը զարգացման և բարեփոխումների կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումն էր։

Լրահոս
0