Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում. տեսանյութ

© Sputnik / Andranik Ghazaryan / Бокс
Бокс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ մարզիկը հաղթել է անգլիացի մրցակցին և ոսկե մեդալի արժանացել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ստամբուլում ընթացող միջազգային մրցաշարում 91 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եզրափակիչ մենամարտում հաղթել է անգլիացի մրցակցին ու ոսկե մեդալ նվաճել:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 3 մեդալով` 2 ոսկե և մեկ բրոնզե:

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, իսկ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, կիսաեզրափակիչ փուլում պարտվել էր ու բրոնզ նվաճել:

Հայ բռնցքամարտիկները Ստամբուլում հանդես են եկել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Լրահոս
0