00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիզնեսի արցախյան տարբերակ. դպրոցականներն ու ուսանողները սեփական ընկերությունն են բացել

© Photo : provided by ArMathШкольная инженерная лаборатория ArMath города Иджеван
Школьная инженерная лаборатория ArMath города Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատանիներն ու աղջիկները ծրագրավորում են սովորել Ստեփանակերտի ՏՏ կենտրոնում։ Իսկ հիմա բացել են իրենց ընկերությունը և գումար են վաստակում վեբ–դիզայնի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Ինչո՞վ են զբաղվում Արցախի պատանի ձեռներեցները։ Ճիշտ է` ծրագրավորմամբ։ Նրանք պատրաստվում են ավելի շատ ու ավելի բարդ պատվերներ ընդունել։ Նրանց բիզնես մոդելը պարզ է` յուրաքանչյուրն աշխատում է, ինչպես կարող է, ամեն ինչ հավասար կիսվում է։

Школа в деревне Айгеовит, Тавуш - Sputnik Արմենիա
Ե՛վ դպրոց են գնում, և՛ ծնողներին օգնում, և՛ ինժեներություն սովորում. ովքե՞ր են նրանք

Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում նրանց սովորեցրել են ծրագրավորման հիմունքները։ Այնուհետև նրանք սկսել են ինքնուրույն սովորել, ընդ որում ոչ թե օրերով, այլ ժամերով։ Եվ դա չափազանցություն չէ. նրանք խստորեն հետևում են իրենց յուրաքանչյուր ժամին, որպեսզի անտեղի չվատնեն։ Այդ մասին մենք դեռ կպատմենք։

Երեխաներին համակարգիչներ ու սենյակ են տրամադրել կենտրոնում։ Սակայն երեխաներն այսքանով չեն բավարարվել։

«Նրանք մեզ ասացին. «Մենք, միևնույն է, պիտի գումար հավաքենք՝ որպես աշխատանքային կապիտալ: Դրանից հետո մեզ աշխատավարձեր դուրս կգրենք»։ Մտադիր են հավաքել երկուսուկես միլիոն դրամ։ Միայն դրանից հետո կսկսեն նվազագույն աշխատավարձ գրել իրենց համար», — պատմում է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» նախագծերի մենեջեր Աշոտ Ավանեսյանը։

Ամենազարմանալի այն է, որ այդ գումարի կեսը նրանք արդեն հավաքել են ֆրիլանս պատվերների օգնությամբ։ Աշխատանքի համար նրանք համեմատաբար քիչ գումար են վերցնում։ Բայց դա դեմպինգ չէ։ Առանց չափազանցնելու` դա կորպորատիվ սոցիալիզմ է։

«Չէ՞ որ բիզնեսում այդպես լինում է։ Ինչ-որ բան հատկացվում է աշխատավարձին, ինչ-որ բան` «շեֆի» շահույթին։ Իսկ այստեղ «շեֆ» չկա», — ասում է Ավանեսյանը։

Ընկերությունում աշխատանքը (այն կոչել են Jigsaw Studios) ընկերաբար են բաշխել։ Երկուսն աշխատել են ֆրիլանս պատվերների, իսկ մնացած յոթը` ընկերության սեփական նախագծի վրա։ Հիմա այն արդեն պատրաստ է։

«Գեղեցկության սրահների համար առցանց գրանցման կայք է։ Այնտեղ գրանցվում են վարսահարդարները կամ սրահները, հրապարակում են իրենց լուսանկարները։ Հաճախորդները դիտում են, ընտրում և գրանցվում այցելելու համար։ Նրանց համար դա անվճար է, իսկ սրահներից ամսական ոչ մեծ գումար կգանձեն», — բացատրում է Աշոտը։

Կայքում գրանցում են արցախցի վարսահարդարներին ոչ միայն Ստեփանակերտից, այլ նաև շրջաններից (և ճիշտ է. մարտակերտցիները կամ հադրութցիներն ինչո՞վ են պակաս)։

Առավել ևս, որ ընկերության հիմնադիրները միայն Ստեփանակերտից չեն։ Մեկը Շուշիից է, մյուսը` Մարտակերտից, կան նաև գյուղերի բնակիչներ։ Ստեփանակերտում նրանք սովորում են։ Շուշեցիներն աշխատանքի են գալիս ավտոբուսով, իսկ մնացածներն ապրում են հարազատների մոտ։

Բոլորը հետևում են խիստ կարգապահությանը, ավելի ճիշտ` ինքնակարգապահությանը։ Դպրոցից կամ ինստիտուտից հետո նրանք գնում են աշխատանքի։ Որքան էլ զբաղված լինեն, շաբաթվա վերջին լրացնում են նախատեսված 40 ժամը։ Ո՞ւմ կողմից նախատեսված։ Ոչ մեկի։ Ծրագրավորողներն իրենք են այդպես որոշել։

Նրանք ինքնուրույն գրել են թայմ-մենեջմենթի ծրագիր (հեղինակը 14 տարեկան Ռոբերտ Այդինյանն է, որին տեսնում եք լուսանկարում)։ Ծրագրում նրանք գրանցում են ոչ միայն գալու և գնալու ժամերը, այլ նաև իրենց աշխատանքի ժամանակաչափը։

© Sputnik / Aram GareginyanՌոբերտ Այդինյան
Со-основатель стартапа Jigsaw Studio Роберт Айдинян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Այդինյան

«Ամսվա վերջում համեմատում են իրենց վիճակագրությունը։ Եվ տեսնում են, որ մեկը ծրագրային կոդը գրել է կես ժամում, մեկ ուրիշը` մեկ ժամում։ Այդ դեպքում նրանք նստում և քննարկում են` ինչ անեն, որ երկրորդի մոտ այդ ժամը կրճատվի», — ասում է Աշոտը։

Օրերս Ռոբերտը արցախյան թիմի կազմում եկել է Երևան։ ArmRobotics 2018 ռոբոտաշինության դպրոցական մրցույթում (կազմակերպիչը Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է) Արցախի թիմը զբաղեցրել է երրորդ տեղը։

Լրահոս
0