Արարատի լանջին տորֆ է այրվում. օդից աջակցությունը թուրքական հրշեջներին չի օգնում

© Sputnik / Aram NersesyanПожар на склоне горы Арарат
Пожар на склоне горы Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արարատ լեռան վրա բռնկած հրդեհը երևում է Երևանի գրեթե բոլոր բարձրադիր վայրերից։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ–ից շտապել են հանգստացնել Երևանի բնակիչներին, Արարատի վրա բռնկած հրդեհը երկրում ոչ ոքի չի սպառնում, կրակը Թուրքիայի տարածքում է տարածվում։ Այս մասին Facebook –ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։

Արարատի վրա երևացող կրակը, երևանցիների շրջանում իրարանցում է առաջացրել։

«Ընկերներ ջան, Մասիս սարի ուղղությամբ երևացող հրդեհը գտնվում է Թուրքիայի տարածքում», – գրված է հաղորդագրության մեջ։

Հետևաբար, կրակի օջախները Հայաստանի սահմանից հեռու են գտնվում, նշել է Սաթենիկ Ասիլյանը։

Sputnik  Արմենիայի տվյալներով` տորֆավայրերն են այրվում։ Թուրքական կողմում կրակը փորձել են մարել վերևից, սակայն դեռ ապարդյուն։ Կրակը տարածվում է լեռան ստորոտով դեպի վեր։

Որոշ մասնագետների կարծիքով, չի բացառվում, որ կրակը կարող է տարածվել նաև Հայաստանի տարածքում։

Լրահոս
0