00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը 20 մլրդ դոլարի նավթ և գազ ո՞ւնի. ո՞վ է խանգարում արդյունահանմանը

© Sputnik / Aram NersesyanЗаброшенный рудник по добыче меди города Ахтала
Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում նավթ և գազ կա, սակայն նախկին իշխանությունները չէին շտապում այն արդյունահանել` թույլ չտալով նաև մյուսներին զբաղվել դրանով։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Նավթի և գազի հանքաշերտեր են հայտնաբերվել Հայաստանում, սակայն նախորդ իշխանությունները դրա արդյունահանման համար միշտ խոչընդոտներ են ստեղծել, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց «Ինտեգրալ Պետրոլեում» ընկերության գլխավոր տնօրեն Վաչագան Պետրոսյանը։

Նրա խոսքով` ընկերությունն իշխանության հետ կնքած պայմանագրով 2012 թվականից Հայաստանում նավթ և գազ է փնտրում։ Հավաքվել և համակարգվել են ավելի վաղ իրականացրած հետազոտության նյութերն ու տվյալները։

Ե՛վ նավթ, և՛ գազ է հայտնաբերվել

«Մեր գործողությունների արդյունքում հայտնաբերվել է աշխատելու համար հեռանկարային 13 տարածք», – ասաց Պետրոսյանը։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Նավթագազային տենդ. Հայաստանում նավթ ու գազ կփնտրեն Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին

Հետազոտությունները թույլ են տվել Արմավիրի մարզում (Հոկտեմբերյանի հանքավայր) հանքաշերտեր հայտնաբերել, որոշել նրա սահմաններն ու խորությունը։ Նախնական գնահատականներով` 15 մլրդ խմ ծավալ կա։

Ավելի ուշ` 2016 թվականին, ընկերությունը սկսեց նավթ որոնել։ Հայտնաբերվեցին Սևաբերդի և Հոկտեմբերյանի հանքավայրերը, այնուհետև ևս երկուսը` Շոռաղբյուրի և Մերձերևանյան։ Արդյունահանվող նավթի պահուստները, ընկերության գնահատականների համաձայն, կկազմեն 35.8 մլն տոննա և մոտ 250 մլն բարել։

«Մեր հայտնաբերած գազի և նավթի շահագործումը երկրին կարող է տալ շուրջ 20 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վառելիք», – ասաց Պետրոսյանը։

Արդյունահանումը սկսելու դեպքում ընկերությունը պատրաստ էր պետությանը փոխանցել արդյունահանված նավթի և գազի 50%–ը։

Իշխանություններն արհամարհեցին գտածոն

Չնայած այս հեռանկարին, իշխանությունները, մասնավորապես, էներգետիկայի նախարարությունը, հետաքրքրություն չցուցաբերեցին։

Ինչպես պատմեց Պետրոսյանը, 2016 թվականի հունիսին ընկերությունը դիմել է Սերժ Սարգսյանին, նա խոստացել է օգնել։ Մեկ ամիս անց Պետրոսյանին զանգահարել է «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանն ու իր մասնագետներին ուղարկել «Ինտեգրալ Պետրոլեումի» տվյալները ստուգելու համար։

Нефтеперерабатывающий завод - Sputnik Արմենիա
Իրանահայերն ուզում են նավթամթերքի գործարան բացել. նրանց դեմ գործ է հարուցվել

Մասնագետները հաստատել են ծրագրի հեռանկարային լինելը։ Արդյունքում ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Կարապետյանի հետ հետագա աշխատանքների համար, սակայն շուտով բոլոր շփումները դադարեցվել են։ Էներգետիկայի նախարարությունը, ըստ Պետրոսյանի, նույնպես սկսել է զերծ մնալ ընկերության ներկայացուցիչների հետ կապի դուրս գալուց` սպասելով արտոնագրի ժամկետի ավարտին։

Խոչընդոտ

Պետությունն այդպես էլ «Ինտեգրալ Պետրոլեումին» չի ներկայացրել գազի հաշվարկային գինը, ինչը պետք է հիմք ծառայեր պայմանագրային բազայի համար արդյունահանումը սկսելու դեպքում։

««Ինտեգրալ Պետրոլեումը» գրավոր դիմել է նախարար Աշոտ Մանուկյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով «Գազպրոմ Արմենիայի» ցանցով գազի տեղափոխման արժեքը և նախագծի տնտեսական հիմնավորման համար արդյունահանած գազի վաճառքի գինը որոշելու անհրաժեշտությունը։ «Մեր դիմումները պարզապես անտեսվում էին, թեև պահանջներ չեն ներկայացվել, և մենք միակ ընկերությունն էինք, որը Հայաստանում հաջողությամբ ածխաջրածնի որոնումներ է իրականացնում», – ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` կոմերցիոն անորոշության և պետության հետ համագործակցության բացակայության պայմաններում գազի հորատման աշխատանքներ անցկացնելն անհնար դարձան։

Դեկտեմբերին ընկերությունը դիմում ներկայացրեց երկու տարով արտոնագրի ժամկետը երկարացնելու համար` հետախուզումը շարունակելու և ռեսուրսների ու նշված հանքաշերտերի պահուստների գնահատումն ավարտելու համար` նպատակ ունենալով անցնել ածխաջրածնի արդյունահանման հաջորդ փուլին։

«Փաստաթղթերն ու հաշվետվությունները նույնիսկ չէին ուսումնասիրվել և որևէ փաստարկներ չէր ներկայացվել։ Շոռաղբյուրի պահուստների վերաբերյալ մեր գնահատականներն ու հաշվարկները նույնպես հրաժարվել էին ուսումնասիրել», – ասաց Պետրոսյանը։

Շահերի բախում

Ավելի ուշ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ապօրինի կերպով նավթի և գազի հետախուզման իրավունքը փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող «ԷներգոԻնվեստ» հոլդինգի վերահսկողությանը, որտեղ Մանուկյանը մինչև նախարարի պաշտոնը ստանձնելը զբաղեցնում էր գլխավոր տնօրենի պաշտոնը։

Акция протеста против эксплуатации золотых рудников Амулсара в Джермуке - Sputnik Արմենիա
Ամուլսարի ճանապարհները դարձյալ փակ են, այս անգամ` անժամկետ

«Իրավաբանական լեզվով ասած` նախարարը գործում էր շահերի ուղղակի բախման առկայության պարագայում, ինչն անթույլատրելի է, էլ չասած տվյալ որոշման մյուս հիմնական վիճահարույց կետերի մասին», – ասաց Պետրոսյանը։

Հատուկ դրա համար 2017 թվականի հոկտեմբերին գրանցվել էր «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ–ն, որը նրա խոսքով, «ԷներգոԻնվեստ»–ի 100% դուստր ընկերությունն է։

Էներգետիկայի նախարարության երկրաբանական աշխատանքների վերաբերյալ հաստատված ծրագրի համաձայն` 5 տարվա ընթացքում ընկերությունը նավթահորերի հորատման և վառելիքի արդյունահանման հետ կապված որևէ պատասխանատվություն չի ստանձնել։

«Նավթագազային ոլորտի համար նման մոտեցումն անմիտ է և ընդերքի օգտագործման նպատակի բացակայություն է ենթադրում։ Այդպիսով, ռեյդերական հարձակում է իրականացվել մեր կողմից մշակված կարևոր պետական նախագծի նկատմամբ և իրավական արգելապատնեշ է դրվել այն իրականացնելու համար», – ասաց Պետրոսյանը։

Ընկերությունը հույս դրել է նոր իշխանությունների վրա

Ինչպես նշեց ընկերության իրավաբան Հայկ Եգանյանը, դեռ հետազոտման արտոնագրի ժամկետի ավարտից առաջ, ընկերությունը դիմել էր Էներգետիկայի նախարարությանը այն երկու տարի երկարաձգելու համար։ Սակայն նախարարությունը առանց վարչական որոշման գրավոր ծանուցել էր, որ ընկերությունը չի պահպանել պայմանագրի պահանջները։

«Նախարարությունը պետք է արձանագրեր դիմումն ու ուղարկեր այն Բնապահպանության նախարարությանը` գնահատական ստանալու համար։ Դա տեղի չունեցավ, մենք դատարան դիմեցինք` նրա գործողություններն ապօրինի ճանաչելու համար», – ասաց Եգանյանը։

Заброшенный рудник по добыче меди города Ахтала - Sputnik Արմենիա
Հայաստանում նավթ և գազ կա. Նավթագործը պատմել է «գաղտնի» հանքավայրի մասին. էքսկլյուզիվ

Բացի այդ, նրա խոսքով, մերժման մասին վարչական որոշում չէր ընդունվել։ Իսկ եթե նման որոշում չկա, ապա դիմումն ավտոմատ կերպով պետք է հաստատված համարվի։

Դատարանի երկու հայցերն ուսումնասիրվում են։

Նոր իշխանությանը ընկերությունն արդեն դիմել է` խնդրելով չեղարկել իրավական ակտերը, որոնք խախտումներով են ընդունվել։ Նոր նախարարը ասել է, որ հարցն «արդարացի» լուծում կստանա, սակայն մանրամասները հրաժարվել է լսել։

Պետրոսյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին` խնդրելով ուշադրություն դարձնել այդ «ամոթալի ապօրինությանը» և միջամտել ստեղծված իրավիճակին։

«Ինտեգրալ Պետրոլեում» ընկերությունը, Պետրոսյանի խոսքով, նավթագազային ոլորտում գործում է 2002 թվականից, մասնավորապես, Ռուսաստանում։

Նշենք, որ Հայաստանում նավթի և գազի որոնման լուրջ աշխատանքներ տարվել են անցած դարի կեսերից մինչև անցած դարի վերջ` 1947-1991 թվականներին։ Այդ ընթացքում 208 նավթահոր է հորատվել, սակայն հետախուզման արդյունքների սպասումները չեն արդարացվել։

Անկախության տարիներին նավթ Հայաստանում որոնում էին նաև ArmOil, Blackstairs Energy Armenia ընկերությունները։

Լրահոս
0