Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են արցախյան զորամասեր

© Photo : press office of the President of Artsakh / Премьер-министр Армении Никол Пашинян и президент Карабаха Бако Саакян посетили северный участок границы (18 сентября 2018). Карабах
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Карабаха Бако Саакян посетили северный участок границы (18 сентября 2018). Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։

Փաշինյանն ու Սահակյանը տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լրահոս
0