00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանի նախաձեռնած ծրագիրը կշարունակվի՞. պատասխանում է փոխվարչապետը

© Sputnik / Armenuhi MkhoyanРабочий визит вице-премьера Тиграна Авиняна в Ширакскую область (19 сентября 2018). Гюмри
Рабочий визит вице-премьера Тиграна Авиняна в Ширакскую область (19 сентября 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետը Գյումրու հետ կապված հսկայական ծրագրեր ուներ, որոնք չհասցրեց ավարտին հասցնել։ Այսօրվա իշխանությունը մտածում է ոչ միայն այդ ծրագրի, այլև 30 տարվա վաղեմության խնդիրը լուծելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցին դրական փոփոխությունն իր մաշկի վրա զգալու է շուտով: Այս վստահությունը սեպտեմբերի 19-ին Գյումրիում լրագրողներին փոխանցեց աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Здание бывшего ресторана Русалочка после ремонта станет Флоренцией, Гюмри - Sputnik Արմենիա
Ի՞նչ փուլում են Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ռեստորանի կառուցման աշխատանքները

«Կարող եմ ասել, որ մենք ջանք չենք խնայելու, որ դա տեղի ունենա օր առաջ։ Հուսով եմ, որ մեկ տարվա կտրվածքում արդեն իսկ որոշակի փոփոխություններ մարդն իր կյանքում կզգա, հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Շիրակի բնակիչն էական փոփոխություն կզգա իր կյանքում, և մենք այդ նպատակին հասնելու համար ջանք չենք խնայելու»,- ասաց նա:

Մարզում խնդիրները շատ են՝ անօթևանությունից մինչև գործազուրկների մեծ թիվ և չիրականացված շատ ծրագրեր: Փոխվարչապետի աշխատանքային այցը լավ հնարավորություն էր, որ ոչ միայն համայնքապետները, այլ լրագրողները խոսեն մարզի առաջնային խնդիրների մասին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նոր կառավարությունը կշարունակի՞ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնը՝ «Կումայրի» արգելոցը, զբոսաշրջության գոտու վերածելու ծրագիրը։

«Գործարարներին համոզելու համար պետք է ընդամենը մեկ բան՝ ներդրումային բարենպաստ միջավայր և շահութաբեր ծրագիր։ Եթե մենք կարողանանք ապահովել ներդրումային բարենպաստ միջավայրը, ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք կգտնենք այն շահութաբեր ծրագրերը, որոնց մեջ գործարարները կանեն իրենց ներդրումները։ Կոնկրետ «Կումայրի» կենտրոնի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին քննարկումներ կան 1-2 գործարարի հետ, և ես հուսով եմ, որ այդ քննարկումները կպսակվեն հաջողությամբ և այդ ծրագիրը նույնպես կիրականացվի»,- ասաց Ավինյանը։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ ստեղծվել էր «Կումայրի վերածնունդ» ներդրումային հիմնադրամը, իսկ առաջին ներդրողը հենց նա էր: Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց ընտանիքի անունից 500 հազար դոլար գումար է փոխանցել այդ հիմնադրամին։

© Sputnik / Armenuhi MkhoyanՏիգրան Ավինյանը Շիրակի մարզում
Рабочий визит вице-премьера Тиграна Авиняна в Ширакскую область (19 сентября 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը Շիրակի մարզում

Խոսելով 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց չլուծված անօթևանության խնդրի մասին՝ փոխվարչապետ Ավինյանը նշեց՝ Գյումրիում այդ խնդիրը լուծելու համար պետք է քաղաքականության փոփոխություն և հստակ ժամկետներ:

«Եթե մեխանիզմի փոփոխություն չիրականացնենք, ապա մինչև 2050 թվականը կունենանք անօթևաններ: Նախկինում այն քաղաքականությունը, որ վարել են այս ոլորտում, սխալ է եղել, և խնդիրը մնացել է: Մենք հեղափոխության կետից հետո կարձանագրենք` ինչ ունենք, հստակ ժամկետներ կդնենք մեր առաջ և կլուծենք այդ անօթևան մնացած ընտանիքների հարցը, որ այլևս Շիրակում նման խնդիր չունենանք»,- ասաց փոխվարչապետը։

Նա ավելացրեցեց, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Շիրակի մարզպետն ինտենսիվ աշխատում են հարցի լուծման համար ծրագիր ներկայացնելու ուղղությամբ:

Նշենք, որ 88-ի երկրաշարժից հետո, պաշտոնական տվյալների համաձայն` 514 հազար մարդ անօթևան էին մնացել։ 30 տարվա ընթացքում անօթևանների խնդիրը դեռ վերջնականապես չի լուծվել։

Լրահոս
0