Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. «Հրապարակ»

© Photo : press office of the President of RA / Серж Саргсян присутствовал на финале конкурса "Самая спортивная семья"
Серж Саргсян присутствовал на финале конкурса Самая спортивная семья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ թերթի տվյալների՝ ՀՀ նախկին նախագահը դժգոհ է Գագիկ Ծառուկյանից, որ անկախ իշխանությունների քայլերից, նա շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի- Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։

Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, այն բանի համար, որ անկախ իշխանությունների քայլերից՝ նա շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին»։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից «Հրապարակը» հետաքրքրվել է՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին: Հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու»։

 

Լրահոս
0