Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Հրազդանի համայնքապետարանում հայտնաբերվել են հանցակազմ պարունակող խախտումներ»

© Sputnik / Asatur Yesayants / Романос Петросян
Романос Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացնում է Հրազդանի համայնքապետարանում հայտնաբերված խախտումների շուրջ ծավալված գործողությունների մանրամասները:
Ռոմանոս Պետրոսյան

Բազմաթիվ քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա դիմել էի Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որպեսզի ոչ պլանային վարչական վերահսկողության գործառույթներ իրականացնենք Հրազդանի համայնքապետարանում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Սահմանված կարգով վարչական վերահսկողություն իրականացնելու արդյունքում հայտնաբերվել էին որոշակի խախտումներ, որոնք առերևույթ պարունակում էին նաև հանցակազմ», — մանրամասնեց մարզպետը:

Նա հավելեց, որ ցանկացած իրավախախտում, որ իր տեսադաշտում կհայտնվի, փոխանցվելու է իրավապահ մարմիններին, քանի որ քաղաքական կամքը՝ վերականգնել օրինականությունը և երկիրը դարձնել օրենքի գերակայության պետություն, անկոտրում է:

Լրահոս
0