«Դոն Պիպոն» գրավի դիմաց ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Արթուր Ասատրյանը` «Դոն Պիպո» մականունով հայտնի քրեական հեղինակությունը, այսօր ազատվել է կալանքից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը։

Артур Асатрян (Дон Пипо) - Sputnik Արմենիա
«Օրենքով մեկենասը». ո՞վ է Դոն Պիպոն, և ինչպես նա դարձավ Օռնելա Մուտիի սիրելի հայը

«Դոն Պիպոյի» փաստաբան Գեղամ Հակոբյանը տեղեկացրել է, որ Ասատրյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է գրավը։

Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանը կալանքի տակ էր հունիսի 19-ից։

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала