Թրամփը որոշել է փոխել Հայաստանում ԱՄՆ դեսպանին

© AFP 2023 / Saul LOEB / Линн Тейси получила премию гос.секретаря США за героизм (7 декабря 2009). Вашингтон
Линн Тейси получила премию гос.секретаря США за героизм (7 декабря 2009). Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահի առաջադրած թեկնածությունը դեռ պետք է հաստատի սենատը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջարկել է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի գծով մասնագետ Լին Թրեյսիի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Посол США Ричард Миллс в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԱՄՆ դեսպանի խոսքերը սխալ են թարգմանվել, դեսպանատունը պարզաբանում է

Նշվում է, որ Թրեյսին այժմ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական է պետդեպարտամենտում։ Մինչ այդ եղել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ դեսպանի տեղակալը, Կենտրոնական Ասիայի գծով պետքարտուղարի առաջին փոխօգնականը։ Նա նաև աշխատել է Պակիստանում ԱՄՆ հյուպատոսությունում, ընդ որում` այդ աշխատանքի համար արժանացել է պետքարտուղարի պարգևին։ Թրեյսին ռուսերեն գիտի։

Նրա թեկնածությունը դեռ պետք է հաստատի սենատը։

Նշենք, որ այժմ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Ռիչարդ Միլզն է։

Լրահոս
0