00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ծննդյանդ օրը երկրի տոնն է. ինչպես «խելահեղ» սերունդը փոխեց Հայաստանը

© Sputnik / Aram NersesyanПлощадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн
Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկախության սերնդի ներկայացուցիչները պատմել են` ինչպես են միաժամանակ նշում ծննդյան օրն ու համահայկական տոնը։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տոնում են Անկախության օրը։ 1991 թվականի այս օրը Հայաստանը համաժողովրդական հանրաքվեով կողմ քվեարկեց անկախությանը։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ն «այո» ասաց «համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Այդ օրը երկրում մի քանի հարյուր երեխա ծնվեց, որոնց թվում էին նաև մեր հոդվածի հերոսները` Ազատուհին ու Արմենը։

Հենց այս երկուսն են Հայաստանի եռագույնը տարել անկախության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների դահլիճ։ Հենց նրանք են ազդարարել «Անկախության սերունդ» տոնական համերգի սկիզբը, որին մասնակցում էին ինքնիշխան և անկախ Հայաստանում ծնված ու ապրող երաժիշտները։

© Photo : provided by Aza AraskhanyanԱզատուհի
Аза Арасханян - Sputnik Արմենիա
Ազատուհի

Ազատուհի Արասխանյանը լրագրող է։ Ծնողները երկրի և ընտանիքի համար այդ կարևոր օրը մասնակցել են հանրաքվեին. քվեարկել են անմիջապես հիվանդանոցում։ Սպասել են արդյունքների հրապարակմանը և միայն հետո որոշել են, թե ինչ անուն են տալու դստերը։

«Երբ փոքր էի, ինձ Ազատ կամ Ազատիկ էին կոչում։ Ընկերներս ու ծանոթներս Ազա են ասում։ Երբ իմանում են ամբողջական անունս, սկսում են հարցաքննել, ես էլ մեծ հաճույքով պատմում եմ», — ասաց աղջիկը։

Ազատուհին խոստովանում է, որ երբեք նախապես չի պատրաստվում իր ծննդյան տոնին, բայց գրեթե ամեն տարի որևէ հետաքրքիր և հիշվող բան է լինում։ Նա առանձնացնում է հատկապես ծննդյան օրերից երկուսը։ Երբ լրացել է Ազատուհու 16 տարին, զանգահարել են անձնագրային բաժնից, հրավիրել են գալ և ստանալ անձը հաստատող առաջին փաստաթուղթը։ Խոստացել են, որ նախագահն անձամբ է հանձնելու, բայց պետության ղեկավարին այդպես էլ չեն տեսել։ «Թեև արարողությունը շատ գեղեցիկ էր», ասում է Ազատուհին։

Ծննդյան երկրորդ հիշվող տոնը 2016 թվականին է եղել, երբ Արմեն Բարխուդարյանի հետ դրոշը տարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճ։

«Անմոռանալի տպավորություններ էին», — խոստովանում է Ազան։

Արմենը Ազայի հետ համակարծիք է։ Նա չի պատկերացնում, թե ինչ իրադարձություն կյանքում կարող էր նույնքան հուզիչ և կարևոր լինել։

© Photo : provided by Armen BarkhudaryanԱրմեն
Армен Бархударян - Sputnik Արմենիա
Արմեն

«Հաճելի է, երբ ծննդյանդ օրը համընկնում է հայրենիքի Անկախության օրվա հետ։ Աննկարագրելի զգացողություն է, երբ հանդիսավոր միջոցառման ժամանակ երկրիդ դրոշը տանելու պատվին ես արժանանում։ Կյանքիս լավագույն օրերից էր», — խոստովանում է նա։

Արմենը ծրագրավորող է։ Հայրը երկրի անկախության համար պայքարող շարժման ակտիվ մասնակիցներից է։ Որդու ծնունդը կրկնապատկել է Բարխուդարյանների ընտանիքի ուրախությունը ։ Երիտասարդը խոստովանում է, որ չգիտի, թե ինչու են իր անունն Արմեն դրել, բայց չի էլ պատկերացնում, թե ուրիշ ինչ անուն կարող էին տալ իրեն։

Նա իր ծննդյան օրը սովորաբար մասնակցում է անկախությանը նվիրված տոնական միջոցառումներին, հետո նշում է ընտանիքի և ընկերների հետ։ Երիտասարդը մի շարք տարօրինակ և ծիծաղելի նվերներ է ստացել, բայց ամենից շատ տպավորել է ընկերների մատուցած անակնկալը։

«Ընկերներս զանգահարեցին ինձ գիշերվա 12-ին և ասացին, որ եղբայրս ավտովթարի է ենթարկվել։ Արագ դուրս վազեցի, և այդ պահին ինձ զանգահարած ընկերներս սկսեցին շամպայն լցնել վրաս և շնորհավորել ծննդյանս օրը։ Շատ զվարճալի էր», — պատմում է նա։

Արմենն ու Ազատուհին մեծ ձեռքբերում են համարում անկախությունը։ Նրանք համոզված են, որ «անկախության սերունդը» կարող է շատ բանի հասնել, և դրա լավագույն ապացույցը «թավշյա հեղափոխությունն է», որը տեղի ունեցավ նաև 1991 թվականին ծնված երիտասարդների շնորհիվ։

Арам Манукян зачитывает декларацию независимости Республики Армения (21 сентября 1991). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը

Քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը համակարծիք է երիտասարդների հետ։ Հենց նա է 33 տարեկանում հրապարակավ ընթերցել Անկախության մասին հռչակագիրը։ Քաղաքական գործիչ ու Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անվանակիցը կարծում է, որ այժմ երկրի անկախությունը հուսալի ձեռքերում է։

«Մեր երիտասարդները հրաշքներ են գործում և դա անում են իրենց կրթվածությամբ, ճաշակով և մաքրությամբ։ Այո, գուցե նրանք քիչ փորձ ունեն, բայց նրանց մեջ մաքուր կրակ է վառվում, որի շնորհիվ կարող են որևէ նոր բան անել և նոր բարձունքներ նվաճել», — ասում է նա։

Մանուկյանի խոսքով` «անկախության սերունդն» ավելի ազատ է և համարձակ, խելահեղ և տեղեկացված, ինչի շնորհիվ էլ կարողացավ հեղափոխություն իրականացնել երկրում և փոխել հայ ժողովրդի սրտի բաբախումների ռիթմը։

Լրահոս
0