00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
ՄԵՆՔ
Զրույց ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանի հետ
06:30
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությունը էլեկտրոնային թևնոցի փող չունի. պրոբացիան կա, էլեկտրոնային հսկողությունը` ոչ

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցДемонстрация оборудования системы электронного мониторинга подконтрольных лиц
Демонстрация оборудования системы электронного мониторинга подконтрольных лиц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուտով լրանում է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայության աշխատանքի 2 տարին։ Ծառայության պետը Sputnik Արմենիային պատմել է խնդիրների ու ձեռքբերումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայության համար էլեկտրոնային միջոցներ ձեռք բերելու ու կիրառելու մասին։ Կարգը սահմանվեց ու որոշվեց` այն պետք է գործարկվի 2018թ-ի հունվարի 1-ից։ 10 ամիս անց ո՛չ էլեկտրոնային միջոցները կան, ո՛չ էլ դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիոն ծառայության պետ Արսեն Նավասարդյանը։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Հայաստանի բանտերում նորամուծություններ կան. մանրամասնում է ՀՀ արդարադատության նախարարը

Նրա խոսքով` էլեկտրոնային հսկման սարքավորումներ դեռ ձեռք չեն բերվել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։

«Բանակցում ենք տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որոնք նախկինում կիրառել են, փորձ ունեն, փորձում ենք գտնել մեր երկրի համար ամենահարմար տարբերակը, որից հետո հաստատ կկիրառենք»,- մեր հարցին ի պատասխան ասաց Պրոբացիոն ծառայության պետը։

Ինչ վերաբերում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, Նավասարդյանը նշեց, որ այս հարցը ևս դեռ վերջնականապես հստակեցված չէ։ Գումարը պետք է տան կա՛մ դոնորները, որոնք դեռ չկան, կա՛մ կառավարությունը, որը ևս դեռ այս ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել։

Թե երբ ի վերջո կներդրվի երկար սպասված էլեկտրոնային հսկողության համակարգը, ոլորտի պատասխանատուն դժվարացավ ասել։

Ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկված կամ տեղաշարժի սահմանափակման ենթարկված անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը ժամանակին ներկայացվում էր որպես Պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնական նպատակներից մեկը։

Այն նախատեսված է նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածով։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բռնեցին, բաց թողեցին. ինչու են աղմկահարույց բացահայտումների հերոսները կրկին ազատության մեջ

Հիշյալ հոդվածը սահմանում է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատարանի որոշմամբ` պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին։ Ընդ որում` դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առնում վերջինի ֆինանսական դրությունը:

Այս օրենքն արդեն գործում է, ծառայությունը` շուրջ 2 տարի աշխատում, բայց խոստացած միջոցներն առ այսօր չի ստացել։

Հսկման միջոցների բացակայությունից բացի, ծառայության աշխատակիցների սահմանափակ թիվը ևս թույլ չի տալիս պատշաճ մակարդակով հսկողություն իրականացնել։

Գործող օրենքի համաձայն` շահառուն պարտավոր է ամիսը 2 անգամ ներկայանալ Պրոբացիոն ծառայություն և հաշվառվել։ Իսկ այդ ընթացքում որևէ խախտում թույլ տալու դեպքում պրոբացիայի ծառայությունն իրավասում է շահառուին լրացուցիչ հրավիրել։

Բայց ժամանակին հաշվառման չներկայացած անձանց գտնելու համար, Արսեն Նավասարդյանի խոսքով, ծառայությունը հաճախ ստիպված է լինում դիմել դատարանի օգնությանը։

Պրոբացիան այսօր 3820 շահառու ունի։ Նավասարդյանի խոսքով, յուրաքանչյուր աշխատակցի 120 շահառու է բաժին ընկնում, ինչը դժվարացնում է հսկողությունն ու ազդում ծառայության արդյունավետության վրա։ Համեմատության համար Արսեն Նավասարդյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում նման ծառայությունների աշխատակիցներից յուրաքանչյուրն առավելագույնը 50-70 շահառու ունի։

«Այդ հարցը լուծելու համար կառավարությունը նոր հաստիքներ է տրամադրել։ Երբ մենք ամբողջությամբ կհամալրենք մեր կադրային բազան, հուսով ենք աշխատակիցների ծանրաբեռնվածությունը ևս կթեթևանա»,- ասաց Նավասարդյանը։

Առայժմ բավարար մակարդակի չեն նաև Պրոբացիոն ծառայության կարևոր գործառույթներից`վերասոցիալականացման ծրագրերը, մասնավորապես` հասարակությունից դուրս մնացած մարդկանց աշխատանքով ապահովելու ծրագրերը։

Следственный изолятор - Sputnik Արմենիա
Օտարերկրացինների «մասնաբաժինը» Հայաստանի բանտերում

Նավասարդյանի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու համար ծառայությունը համագործակցության պայմանագիր է կնքել Գործարարների միության հետ և դրա շնորհիվ արդեն աշխատանքով է ապահովել 4 անձի։

Հիշեցնենք` Պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է 2016թ-ի մայիսի 17-ին` «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ Ծառայության հիմնական գործառույթներն են ազատազրկման հետ չկապված պատիժների իրականացումը` տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, և պատժից վաղաժամկետ կամ պայմանական ազատված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելը։ Ընդ որում, ծառայության ստեղծմանը նախորդած շուրջ 2 տարի տևած քննարկումների ընթացքում առաջնային գաղափարների թվում պարտադիր նշվում էր էլեկտրոնային հսկողության միջոցների ներդրումը։ ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ին որոշմամբ նախատեսվել էր նման հսկողության երկու տարբերակ` գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) և ռադիոալիքային սարքավորումներով:

Լրահոս
0