Երևանում ավտոբուսային երթուղիներ են փակվում. լավ փոփոխություններ ակնկալել չարժե՞

© Sputnik / Aram NersesyanПроспект Маштоца в час пик
Проспект Маштоца в час пик - Sputnik Արմենիա
Հայ փոխադրողները առաջին տարին չէ որ հայտարարում են, թե 100 դրամով մարդկանց տեղափոխելու դեպքում վնասով են աշխատում, սակայն չգիտես ինչու շարունակում են աշխատել։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի –Sputnik. Երևանում ևս 17 ավտոբուսային երթուղի փակվեց, և լավ փոփոխություններ ակնկալելու հույս չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

Միևնույն ժամանակ միկրոավտոբուսների ևս 10 երթուղի է փակվել։ Մոտավոր գնահատականներով` ինչպես նշեց Եղիազարյանը, այդ երթուղիներից մոտ 60 հազար մարդ էր օգտվում։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում»․ Զոհրաբյանը կլուծի՞ Երևանի տրանսպորտի խնդիրը

«Այժմ նրանք ստիպված կլինեն երկու տրանսպորտային միջոց փոխել։ Այսինքն 100-ի փոխարեն 200 դրամ վճարել։ Կամ ոտքով քայլել մի քանի կանգառ։ Քաղաքում երեկոյան ժամը 8-9-ից հետո միայն մի քանի երթուղի է աշխատում։ Եվ մարդիկ դրան արդեն վաղուց սովորել են»,  –նշեց նա։

Եղիազարյանի խոսքով` մոտ տասը տարի Երևանի ուղևորափոխադրողները գրեթե վնասով են աշխատում։

«Բոլորը խոսում էին տրանսպորտային մաֆիայի և նրա «Էլդորադոյի» մասին։ Դե ինչ «մաֆիան» գնում է, «Էլդորադոն» ազատ է։ Տեսնենք, ով կգա», – ավելացրեց նա։

Քաղաքապետարանը, ամենայն հավանականությամբ,  թափուր երթուղիների համար նոր մրցույթներ չի հայտարարի. ցանկացողներ չկան, ավելացրեց Եղիազարյանը։

Ուղևորափոխադրողներն արդեն որերորդ տարին են հայտարարում, որ 100 դրամով մարդկանց տեղափոխելը վնասաբեր է, սակայն չգիտես ինչու շարունակում են աշխատել։

«Նրանք աշխատում են վարկերը մարելու համար։ Ընկերություններ կան, որոնք միլիոնից ավել պարտք ունեն։ Ոչ թե դրամ, այլ դոլար։ Բանկի համար էլ աշխատում են։ Մի քանի ընկերություն այս վիճակում են», – պարզաբանեց Եղիազարյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ ստեղծված տրանսպորտի հարցերով աշխատանքային խումբը շարունակում է աշխատել։ Նոր տրանսպորտային ցանցի նախագիծ է ստեղծվել։ Նաև սակագնի մի քանի տարբերակ է քննարկվել, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала