Հակառակորդի կրակոցից զոհվել է Արցախ Մհերի Հովսեփյանը

© Photo : HetqАрмянский военнослужащий
Армянский военнослужащий - Sputnik Արմենիա
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала