«Չներվածը». Նագիևը լացացնում է Սարիկ Անդրեասյանի լուրջ ֆիլմում

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցАктриса Ирина Безрукова, актер Дмитрий Нагиев и режиссер Сарик Андреасян на премьере фильма "Непрощенный" (20 сентября 2018). Москвa
Актриса Ирина Безрукова, актер Дмитрий Нагиев и режиссер Сарик Андреасян на премьере фильма Непрощенный (20 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նագիևը ողբերգական դեր է խաղացել Սարիկ Անդրեասյանի ֆիլմում։

Վարձույթի է դուրս գալիս Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» նոր ֆիլմը, գլխավոր դերում Դմիտրի Նագիևն է։ Ծանոթ լինելով Սարիկի և Դմիտրիի անցյալին` կարելի էր մտածել, որ նոր կատակերգություն է ծնվել, բայց այդպես չէ։ Ֆիլմը ողբերգական է` հիմնված իրական դեպքերի վրա։ Այն նվիրված է վլադիկավկազցի շինարար Վիտալի Կալոևի ճակատագրին, որը 2002թ.–ին ավիավթարի հետևանքով կորցրել է ամբողջ ընտանիքը և դրա համար վրեժ լուծել ավիադիսպետչերից։ Sputnik–ի թղթակիցը դիտել է ֆիլմը և շփվել ստեղծողների հետ։

Sputnik, Լև Ռիժկով

Ծիծաղելի բան չկա

Սարիկ Անդրեասյանը երկար ժամանակ հայտնի էր որպես պարզ, բայց վարձույթի միջոցով մեծ գումարներ ձեռք բերած կատակերգությունների ռեժիսոր։ 2015թ.–ից սկսած ռեժիսորը սկսել է նկարահանել լուրջ, նույնիսկ ողբերգական ֆիլմեր։ Առաջին այդպիսի ֆիլմը «Երկրաշարժն» էր` հրեշավոր աղետի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում 1988թ.–ին։

Անդրեասյանի նոր լուրջ ֆիլմը Հայաստանի հետ կապ չունի։ Իրադարձությունները տեղի են ունենում Վլադիկավկազում, ինչպես նաև Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում։ Գլխավոր հերոսը օս Վիտալի Կալոևն է։

Премьера фильма Защитники - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանը ֆիլմ կնկարի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայի մոտիվներով

«Մենք խնդիր չենք դրել ազգային բան ունենալու։ Առաջին հերթին սա մարդկային պատմություն է։ Ինչ ազգություն էլ ունենար մեր հերոսը, այդ պատմությունն և՛ ողբերգական, և՛ դրամատիկ կլիներ։ Այն, որ Կալոևը օս է, նշանակում է միայն, որ նրա համար կարևոր են պատվի, ընտանիքի հարցերը։ Այդ պատմությունը կազդեր մոլորակի ցանկացած անկյունում, ցանկացած մարդու հետ», – ասաց Սարիկը Sputnik–ի թղթակցին։

Սարիկը չի հրաժարվում իր «կատակերգական» անցյալից։ Սակայն ռեժիսորը միշտ ցանկություն է ունեցել լուրջ ֆիլմ նկարելու։ Պրոդյուսերները գիտակցում են, որ ողբերգական ֆիլմերը այդքան շատ գումար չեն բերում։

«Բայց հիմա մենք կարող ենք մեզ թույլ տալ լուրջ ֆիլմեր նկարել», – նշեց ռեժիսորը։

Անդրեասյանը շատ է հպարտանում, որ կարողացել է էկրանին ստեղծել կովկասյան կենցաղ։ Եսենտուկիում ֆիլմի ցուցադրությանն իր հարազատների հետ ներկա է եղել հենց Վիտալի Կալոևը։ Ռեժիսորի խոսքով` Կալոևին դուր է եկել, թե ինչպես է պատկերված իր տունը։

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԳրիգորի Մելիքբեկյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային
Գրիգորի Մելիքբեկյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային - Sputnik Արմենիա
1/2
Գրիգորի Մելիքբեկյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային
© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային
Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային - Sputnik Արմենիա
2/2
Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային
1/2
Գրիգորի Մելիքբեկյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային
2/2
Ալեքսանդր Ռևան և Միխայիլ Գալուստյանը`«Չներվածը» ֆիլմի պրեմիերային

«Միջավայրը շատ նման է իսկականին։ Այն գեղեցիկ և բավական սովորական կովկասյան տուն է», – ասաց Սարիկ Անդրեասյանը։

Կալոևի պատմությունն էկրանավորվել է անցած տարի։ Էկրան է բարձրացել «Հետևանքներ» ֆիլմը։ Դրանում վլադիկավկազցի շինարարի դերը խաղացել է Առնոլդ Շվարցենեգերը։ Անդրեասյանի խոսքով` Կալոևին  դուր չի եկել, որ ըստ ֆիլմում նա գրեթե մերկ պատերի մեջ է ապրում։

Արցունքն աչքերին

Բուն ֆիլմի մասին։ Իրական փաստերի վրա հիմնված ֆիլմերի դեպքում հանդիսատեսը գիտի, թե ամեն ինչն ինչով է ավարտվում։ Եվ հստակ փաստերի հետ գործ ունենալը բարդություններ է ստեղծում. մի կողմից, այո, ամեն ինչ այդպես էլ եղել է, մյուս կողմից` պետք է գրգռել հանդիսատեսի հետաքրքրությունը։

Съемочная группа фильма Землетрясение в ереванском коньячном заводе Арарат. Сарик Андреасян - Sputnik Արմենիա
Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ

Կամ սցենարն է պատճառը (իսկապես ուժեղ), կամ Դմիտրի Նագիևի խաղը (իսկապես հիանալի է), բայց «Չներվածը» մի շնչով նայվում է։ Ի դեպ, ամերիկյան կինոարտադրողները չեն կարող հպարտանալ դրանով. «Հետևանքները» ֆիլմում փաստերի բացակայությունը քողարկվել է պղտոր կեղծ զգացմունքային դատարկաբանությամբ։

Ֆիլմի «բախտը բերել է» Նագիևի հարցում։ Նա իսկապես մեծ դերասան է` ահռելի դերասանական զինանոցով։ Անդրեասյանը պատմում էր` Նագիևը հաճախ իմպրովիզներ է արել կադրում և խնդրել նկարահանող խմբին կանգնեցրել իրեն, եթե շատ տարվի դրանով։ Նագիևը ֆիլմում ոչ մի անգամ չի կատակում, բայց ամեն դեպքում խաղում է հանդիսատեսի հետ, ստիպում անհանգստանալ, հուզվել։

Դահլիճում շատերն էին արտասվում։ Հիմնականում, իհարկե, կանայք։ Խոստովանեմ` մի երեք անգամ իմ աչքերն էլ թրջվեցին։

Լրահոս
0