Քվեարկության գաղտնիության խախտում, կրկնակի քվեարկության փորձ. ահազանգեր են ստացվել

© Sputnik / Aram NersesyanВыборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн
Выборы совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքի ավագանու արտահերթ  ընտրության օրը, առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։

Председатель ЦИК Армении Тигран Мукучян в день выборов совета старейшин Еревана (23 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պասիվություն է նկատվում. ԿԸՀ–ն ներկայացրել է ընտրողների մասնակցությունը 17։00–ի դրությամբ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի:

Լրահոս
0