Վարչապետը եղել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян перед вручением подарков детям - участникам мендународных олимпиад (31 августа 2018). Еревaн
Премьер-министр Никол Пашинян перед вручением подарков детям - участникам мендународных олимпиад (31 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ:

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik.  Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակությունը ՄԱԿ-ի կենտրոնակայանում եղել է այդտեղ տեղադրված 12-13-րդ դարի հայկական խաչքարի մոտ:

Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապի բաժնի երկրորդ քարտուղար Աննա Նաղդալյանը՝ Ֆեյսբուքի իր էջի միջոցով:

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում խաչքարը պաշտոնապես տեղադրվել է 2015 թվականին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում մասնակցելու է Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը:

ՀՀ վարչապետն արդեն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала